Արդարադատության միջազգային դատարանը մերժեց Բաքվի ներկայացրած նախնական առարկությունները՝ «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործի շրջանակում

18:46 • 12.11.24

Հաագայի դատարանը մերժեց Բաքվի ներկայացրած նախնական 2 առարկությունները ՝ «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործի շրջանակում

3 տարի առաջ սեպտեմբերին Հայաստանը նախաձեռնել էր վարույթ ընդդեմ Ադրբեջանի՝ վերջինիս կողմից «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» միջազգային կոնվենցիայի խախտումների վերաբերյալ։

Անցած տարի ապրիլին Ադրբեջանը ներկայացրել էր իր նախնական առարկությունները։