Եկեք բերենք Սահմանադրության նախագիծը, գնանք հանրաքվեի, ժողովուրդը կասի չէ Սահմանադրությանը, մենք էլ հրաժարական կտանք․ Արարատ Միրզոյան

19:57 • 28.10.26

Եկեք մենք բերենք Սահմանադրության նախագիծը, գնանք հանրաքվեի, ժողովուրդը կասի չէ Սահմանադրությանը, մենք էլ հրաժարական կտանք կգնանք, ԱԺ-ում ասել է Արարատ Միրզոյանը:

«Եկեք մենք բերենք Սահմանադրության նախագիծը, դուք այստեղից ասեք՝ մենք այս Սահմանադրության նախագիծը դատապարտում ենք, սա վատն է, գնանք Սահմանադրության հանրաքվեի։ Ժողովուրդը կասի՝ չէ՛ Սահմանադրությանը, մենք էլ հրաժարական կտանք, կգնանք»,- ասել է Միրզոյանը` դիմելով ընդդիմությանը։