Սրտանց շնորհավորում եմ Նիկոլ Փաշինյանին ընտրություններում տարած հաղթանակի առթիվ, որը տեղի ունեցավ ի հեճուկս զանգվածային արտաքին միջամտությանը․ Մայա Սանդու

14:19 • 08.06.26

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին 2026 թ. խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության արձանագրած հաղթանակի առիթով շնորհավորել է Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն.

«Սրտանց շնորհավորում եմ Նիկոլ Փաշինյանին ընտրություններում տարած հաղթանակի առթիվ, որը տեղի ունեցավ ի հեճուկս զանգվածային արտաքին միջամտությանը։

Մոլդովան և Հայաստանը կիսում են Եվրոպայում խաղաղության և կայունության հանձնառությունը, և ես անհամբեր սպասում եմ մեր երկխոսության խորացմանը և սերտ համագործակցությանը առաջիկա տարիներին»։

Սրտանց շնորհավորում եմ Նիկոլ Փաշինյանին ընտրություններում տարած հաղթանակի առթիվ, որը տեղի ունեցավ ի հեճուկս զանգվածային արտաքին միջամտությանը․ Մայա Սանդու