Ովքեր են հետաքրքրված Արցախի հարցով. «Հրապարակ»

09:07 • 09.10.26

«Հրապարակ» թերթը գրում է․ «Մոտ մեկ ամիս է՝ Արցախի իշխանությունները պետնախարար Նժդեհ Իսկանդարյանի շուրթերով հայտարարել են Հայաստանում քաղաքական կոնսուլտացիաներ սկսելու մասին, որոնց նպատակն էր լինելու հայաստանյան ուժերի դիրքորոշումները պարզելը՝ Արցախի հարցի եւ արցախցիների ճակատագրի վերաբերյալ, որն էլ հիմք կտա իրենց գործողությունների ճանապարհային քարտեզ կազմել՝ ակնկալելով հայաստանյան ուժերի աջակցությունը։

Սակայն այդ առաջարկին մինչ այս պահը հատուկենտ ուժեր են արձագանքել՝ այն դեպքում, երբ բոլորը Փաշինյանին մեղադրում են Արցախը հանձնելու, Արցախի հարցը փակելու մեջ։ Մինչ այս պահը Արցախի քաղաքական գործիչները հյուրընկալել են երկու ուժի՝ Հայաքվեին եւ ՀՀԿ-ին։

Երեկ հանդիպում էր նշանակված «Ուժեղ Հայաստան» կուսակցության հետ, բայց «ուժեղները» նախընտրել էին, որ ոչ թե իրենք գնան արցախցիների դուռը, այլ նրանց բերեն․ հանդիպումը կուսակցության Տերյան փողոցի գրասենյակում է կայացել։ Իսկ թե ինչ արդյունք է տվել, կպարզենք առաջիկայում»:

Ավելին՝ այստեղ: