Արմեն Գրիգորյանի «պատմական» առաքելությունը պետք է արժանանա ամենախիստ իրավական գնահատականի․ Մեսրոպ Առաքելյան

19:41 • 07.09.26

Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանն իշխանության ամենազուսպ, ամենաստվերային գործիչներից մեկն է, ով նաև հեռու է մնացել սկանդալային միջադեպերից, ատելության խոսքի տարածումից։ Կարճ ասած՝ մի համեստ անձնավորություն։ Սակայն, հենց այս համեստ անձնավորությունն է Արցախի հանձնման, Հայաստանի անվտանգության համակարգի փլուզման, արտաքին քաղաքականության մեջ կոնֆլիկտների գլխավոր ճարտարապետերից մեկը։ Այս մասին գրել է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը:

«Նրա դերակատարումը Հայաստանում տեղի ունեցած աղետների հարցում, թերևս, զիջում է միայն Նիկոլ Փաշինյանին։

Արմեն Գրիգորյանի «պատմական» առաքելությունը պետք է արժանանա ամենախիստ իրավական գնահատականի։

Ի դեպ, իշխանության մեջ կա ևս մի համեստ անձնավորություն, ով շարունակում է իր կործանարար գործունեությունը»,-գրել է նա։

Արմեն Գրիգորյանի «պատմական» առաքելությունը պետք է արժանանա ամենախիստ իրավական գնահատականի․ Մեսրոպ Առաքելյան