Առողջ սովորությունների ձևավորումը՝ դպրոցական սեղանից. «Երեմյան» կաթնամթերքը շնորհավորեց նոր ուսումնական տարին (տեսանյութ, լուսանկարներ)

21:58 • 07.09.26

Ուսումնական տարվա մեկնարկին դպրոցական առօրյայում կարևոր է ոչ միայն նոր գիտելիքի ստացումը, այլև առողջ սովորությունների ձևավորումը։ «Երեմյան» կաթնամթերքը, ունենալով այս համոզմունքը, Ջիվան Աբրահամյանի անվան թիվ 111 դպրոցում բարի ուսումնական տարի մաղթեց առաջին դասարանցիներին։ Շնորհավորանքն այս անգամ ևս առողջ էր՝ կաթի տեսքով։

«Սեպտեմբերը մեզ համար այն ամիսն է, երբ անհրաժեշտ է ընդգծել, թե որքան կարևոր են երեխաների առողջությունը և կրթությունը, և առավել քան կարևոր է, որ այդ երկու հատվածները քայլեն իրար հետ»,-ասում է «Երեմյան» ընկերությունների խմբի Մարքեթինգի և հաղորդակցության տնօրեն Լուսինե Երեմյանը։ 

2023 թվականին «Երեմյան» կաթնամթերքը նախաձեռնել և իրականացրել է «Կաթ՝ դպրոցներին» ծրագիրը՝ նպատակ ունենալով նպաստել դպրոցականների շրջանում կաթ խմելու մշակույթի ձևավորմանն ու առողջ սննդային սովորությունների զարգացմանը։ 

Ծրագրի շրջանակում ավելի քան 1400 դպրոցահասակ հնարավորություն է ստացել առավոտը սկսել մեկ բաժակ «Երեմյան» կաթով։ Նախաձեռնությունը ներառել է նաև վարքագծային ուսումնասիրություն՝ հասկանալու, թե ինչպես է կաթի կանոնավոր օգտագործումը փոխում երեխաների սննդային նախասիրություններն ու սովորությունները։

«Պարզվեց, որ երեխաների ընդամենը 25%-ն է կաթ խմում և այն էլ ոչ սիստեմատիկ: Ծրագրի ավարտից հետո երեխաների 75%-ը սկսեցին հաճույքով կաթ խմել, գրեթե ամենօրյա կտրվածքով և մեզ ուրախացնող փաստերից մեկն էլ այն էր, որ ոչ միայն նրանք հրաժարվում էին վնասակար խորտիկներից, քաղցր, գազավորված ըմպելիքներից, այլև իրենք էին գաղափարի տարածողը, որ պետք է առողջ սնվել, առողջ ապրել, առողջ սովորություններ ձեռք բերել»,-նշում է Լուսինե Երեմյանը:

«Երեմյան» կաթնամթերքի՝ թիվ 111 դպրոց այցելության հասցեն պատահական չէր. այն նախկինում եղել է «Կաթ՝ դպրոցներին» ծրագրի շահառու:

Առաջին դասարանցիները ոգևորությամբ ընդունեցին ինչպես առողջ սնվելու գաղափարը, այնպես էլ՝ նվերները: Հարցին՝ ո՞ր նվերներն են հավանել ամենաշատը, պատասխանեցին անկեղծ և անկաշկանդ:

Կարևորելով այն, որ կթնամթերքը մարդու ամենօրյա սննդակարգի կարևոր բաղադրիչներից է, որը հարուստ է օրգանիզմի համար անհրաժեշտ սպիտակուցներով, կալցիումով և մի շարք վիտամիններով, թիվ 111 դպրոցը ողջունեց «Երեմյան» կաթնամթերքի այցելությունը:

«Շնորհակալություն ենք հայտնում «Երեմյան» կաթնամթերքին՝ երեխաներին անակնկալ մատուցելու, ուրախացնելու համար: Ծնողները նույնպես թող փորձեն, քանի որ շատ լավն է և երեխաները առավոտյան խմելով կաթը՝ կհաճախեն դպրոց, ավելի բարձր իմունիտետով»,-ընդգծում է ուսուցչի օգնական Աննա Մկրտումյանը։

Առողջ սովորությունները, ինչպես և գիտելիքը, ձևավորվում են մանկուց։ Իսկ որակյալ կաթն այդ սովորության կարևոր բաղադրիչներից է։ «Երեմյան» կաթնամթերքը Հայաստանում միակ ընկերությունն է, որն ունի մանկական կաթի և Ա կարգի կաթի վկայականներ։ Ընկերությունն ունի նաև սեփական՝ Հայաստանում ամենամեծ ֆերման և սննդի անվտանգության միջազգային սերտիֆիկացում ունեցող գործարան։

Այսպիսով, նոր ուսումնական տարվա առաջին օրերին դպրոցականներին ուղղված «Երեմյան» կաթնամթերքի ուղերձը մեկն է՝ կրթությանը զուգահեռ ձևավորել նաև առողջ ապրելակերպի մշակույթ, որը երեխաների հետ կմնա նաև դպրոցից դուրս՝ տանը, ընտանիքում և առօրյայում։

Առողջ սովորությունների ձևավորումը՝ դպրոցական սեղանից. «Երեմյան» կաթնամթերքը շնորհավորեց նոր ուսումնական տարին (տեսանյութ, լուսանկարներ)