Սննդի գիտակցված ընտրությունը՝ առողջ ապրելակերպի հիմք․ «Երեմյան» կաթնամթերքը մասնակցեց «MedMeet» էքսպոյին (տեսանյութ, լուսանկարներ)
Մարդու առողջությունը սկսվում է ոչ միայն կանխարգելումից և ժամանակին տրամադրված բուժօգնությունից, այլև առօրյա սննդի ընտրությունից։ Բարձրարժեք սննդակարգը, անհրաժեշտ սննդանյութերի բավարար ընդունումն ու սննդի անվտանգության նկատմամբ հետևողական մոտեցումն առողջ ապրելակերպի հիմքն են։
Հենց այս համատեքստում «Երեմյան» կաթնամթերքը ներկայացավ «MedMeet» էքսպոյին՝ ընդգծելով առողջության, հավասարակշռված սննդակարգի և սննդի անվտանգության փոխկապակցվածությունը։
«Մասնակցության նպատակն է ներկայացնել «Երեմյան» կաթնամթերքի առողջարար հատվածը, որովհետև կաթնամթերքի մասին խոսելիս մենք միշտ խոսում ենք համային հատկանիշների, որակական հատկանիշների, բաղադրության մասին, բայց մոռանում ենք նշել, որ կաթնամթերքն առաջին հերթին ամենօրյա օգտագործման կարևորագույն սննդամթերքից է, հետևաբար այն իր մեջ պետք է պարունակի այն վիտամինների, սպիտակուցների, առողջարար նյութերի համախումբը, որն անհրաժեշտ է մարդուն՝ առողջ ապրելու համար»,-ասաց «Երեմյան» ընկերությունների խմբի Մարքեթինգի և հաղորդակցության տնօրեն Լուսինե Երեմյանը։

«MedMeet»-ին այս տարի ներկայացավ 60 կազմակերպություն՝ 7 երկրից։ Միջոցառման ընդգրկուն ձևաչափը հնարավորություն տվեց տարբեր ոլորտների ներկայացուցիչներին հանդես գալու սեփական փորձով և ձևավորելու նոր մասնագիտական կապեր, որի շրջանակում կազմակերպիչները կարևորեցին «Երեմյան» կաթնամթերքի մասնակցությունը՝ որպես որակյալ արտադրանք ստեղծող պատասխանատու արտադրողի:

«Մենք «Երեմյան» ընկերությունների խմբի հետ սկսել ենք համագործակցել այս տարվա կեսերին, բայց վստահ եմ՝ առաջին քայլերն են և մեր համագործակցությունն ընդլայնվելու է, որովհետև այն կազմակերպությունն է, որը կարևորում է առողջությունը, որն իր դրած առաքելությունն իրականացնում է քայլ առ քայլ և չի շեղվում իր նպատակներից»,-նշեց «MedMeet»-ի տնօրեն Անի Երեմյանը:

Սննդի անվտանգությունն ու որակը «Երեմյան» կաթնամթերքի գործունեության առանցքային սկզբունքներից են։ Ընկերությունը ներկայացվում է որպես Հայաստանում միակ կաթնամթերք արտադրողը, որն ունի սննդի անվտանգության միջազգային սերտիֆիկացում և մանկական կաթի համապատասխան վկայական, ինչը նշանակում է արտադրության և որակի վերահսկողության նկատմամբ բարձր պահանջներ։

«Երբ մենք կարողանում ենք ընտրել ճիշտ սննդամթերք, մենք կարողանում ենք կանխարգելել շատ հիվանդություններ, իսկ մենք գիտենք՝ առողջապահության ոլորտում շատ ավելի հեշտ է կանխարգելել, քան բուժել: Այստեղ շատ կարևոր օղակ է «Երեմյան» ընկերությունների խումբը, որովհետև միակ ընկերությունն է, որն առաջարկում է Ա դասի կաթ, որը կարելի է տալ 3+ տարեկանից սկսած»,-հավելեց «MedMeet»-ի տնօրենը:

«Երեմյան» կաթնամթերքի արտադրության հիմքում դրված է «Սերմից սեղան» հայեցակարգը, որը ենթադրում է արտադրության ամբողջ շղթայի նկատմամբ վերահսկողություն՝ սեփական դաշտերում անասնակերի արտադրությունից մինչև պատրաստի արտադրանք և առաքում սուպերմարկետներ, որը հնարավորություն է տալիս վերահսկելու արտադրանքի ողջ ճանապարհը՝ հումքից մինչև սպառողի սեղան։ Այս մոտեցման արդյունքում որակը դառնում է ոչ միայն արտադրական գործընթացի կարևոր չափանիշ, այլև սպառողի ամենօրյա ընտրությամբ գնահատվող արժեք։

Էքսպոյի մասնակցիների համար օրն առանձնացավ նաև անմիջական փորձառությամբ․ «Երեմյան» կաթնամթերքի տաղավարում նրանք հնարավորություն ունեցան ոչ միայն համտեսելու արտադրանքը, այլև տեղում ծանոթանալու կաթնամթերքի որակական ցուցանիշներին՝ մասնակցելով լաբորատոր փորձաքննության։

«MedMeet»-ին «Երեմյան» կաթնամթերքի մասնակցությունը ևս մեկ անգամ ընդգծեց, որ սննդի որակի և անվտանգության մասին խոսելիս կարևոր է ինչպես արտադրող ընկերությունների պատասխանատվությունը, այնպես էլ սպառողների իրազեկվածությունը, որը նպաստում է սննդի ընտրության նկատմամբ առավել գիտակից և պատասխանատու վերաբերմունքի ձևավորմանը:




















