Բելգիայի հավաքականը 3-0 հաշվով հաղթել է Թուրքիային
Հոկտեմբերի 2-ին կայացավ Ազգերի լիգայի մրցաշարի A լիգայի 1-ին խմբի երրորդ տուրի Բելգիա-Թուրքիա հանդիպումը։
Հանդիպումն ավարտվեց 3-0 հաշվով։ Բելգիացիների կազմում դուբլ գրանցեց Կևին դե Բրույնեն, ևս մեկ անգամ աչքի ընկավ Ռոմելու Լուկակուն։
Բելգիացիները երկրորդ հաղթանակը տոնեցին այս խաղարկությունում, իսկ թուրքերը կրեցին երրորդ անընդմեջ պարտությունը։
Զուգահեռաբար կայացած այս խմբի մյուս՝ Ֆրանսիա-Իտալիա հանդիպումն ավարտվեց 1-1 հաշվով։










