Աշխարհի ազդեցիկ եկեղեցիներն ուզում են թուլացնել կամ ձուլել մեր եկեղեցին, արշավի հիմքն աշխարհաքաղաքական է․ Վարդան Խաչատրյան (տեսանյութ)
Աշխարհի շատ ազդեցիկ եկեղեցիներ ու կրոնական կառույցներ ուզում են թուլացնել կամ ձուլել մեր եկեղեցին։
«Կիզակետում Արկադի Գրիգորյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետի դասախոս Վարդան Խաչատրյանը։
«Մեր եկեղեցու դեմ արշավի հիմքն ու դրդիչ ուժն աշխարհաքաղաքական է։ Աշխարհի շատ ազդեցիկ եկեղեցիներ ու կրոնական կառույցներ ուզում են թուլացնել կամ ձուլել մեր եկեղեցին։
Կաթոլիկից մինչև անգլիկան կարող են շահագրգռված լինել մեր եկեղեցու դեմ արշավում ու կանգնած լինել Փաշինյանի թիկունքին կամ կողքից հետևել զարգացումներին։ Վտանգավոր համաշխարհային շահեր կան այս ամենի հետևում, խնդիրն ավելի շատ այս հարթության մեջ է, քան ներքին ու տարածաշրջանային։
Պատահական չէ, որ դատավորները հրաժարվում են դատել Վեհափառին։ Հասկանում են, թե ինչ հետևանքների կարող է հանգեցնել դա։ Իշխանությունն, իր հերթին, առնվազն վտանգ է զգում եկեղեցուց, քանի որ բոլոր հարցումներով այն ամենավստահելի կառույցն է»,- նշել է Խաչատրյանը։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում․














