Մշակույթ
-ից
-ը
12:04 • 22.07.20Քանյե Ուեսթը հարցրել է իր հետևորդներին, թե արժե արդյոք, որ ինքն առաջադրվի ԱՄՆ նախագահի թեկնածու«2020VISION, թե՞ 2024...Ինչպես հասկանում եմ, բոլոր սևամորթները քվեարկելու են Բայդենի օգտի՞ն: Դուք ցանկանո՞ւմ եք, որ ես առաջադրվեմ, թե՞ ոչ»,-գրել է ռեփերը:
14:15 • 21.07.20Դերասանուհի Սվետլանա Սվետլիչնայան հարցազրույցի ժամանակ ուղեղի ցնցում է ստացելԽորհրդային դերասանուհի Սվետլանա Սվետլիչնայան հարցազրույցի տեսանկարահանման ժամանակ ուղեղի ցնցում է ստացել: Դերասանուհին մանրամասնել է, որ օրերս հեռուստաալիքներից մեկի նկարահանող խումբն անսպասելիորեն իր տուն է եկել՝ առաջարկելով հարցազրույց վերցնել:
23:21 • 18.07.20Ֆրանսիացի պրոֆեսորը հայտնել է Նանտի խոշորագույն գոթական տաճարում բռնկված կրակի հետևանքով անգին մասունքների կործանման և հրդեհի հնարավոր պատճառի մասին«Կրակը շաբաթ ավերել է գանձեր, որոնք անցել էին ֆրանսիական հեղափոխության և Երկրորդ աշխարհամարտի տարիների ռմբակոծությունների միջով: Դժվար է համակերպվել դրա հետ»,- ասել է պրոֆեսորը:
14:38 • 17.07.20Փոլ Մաքքարթնին Ռինգո Սթարի հետ նոր մինի-ալբոմ է ձայնագրում«Ես առաջարկեցի Ռինգոյին աշխատել այդ երգի վրա: Ես հասկացա, թե որքան վաղուց մենք չէինք նվագել միասին, և դա հրաշալի էր, իսկական հեքիաթ»,- հավելել է երաժիշտը:
13:16 • 16.07.20Sotheby’s-ն ընդամենը 56 դոլարով գնված չինական ծաղկամանը վաճառել է 9 մլն դոլարով (լուսանկարներ, տեսանյութ)Ինչպես նշում է Luxury Launches-ը, Sotheby’s-ի փորձագետ Յոհան Բոշը նմուշը հայտնաբերել է մի տարեց կնոջ մասնավոր հավաքածուն ուսումնասիրելիս: Խոսքը 1700-ական թվականներին Չինաստանի Ցյանլյուն կայսեր համար ստեղծված ծաղկամանի մասին է:
18:11 • 15.07.20Նուբար Աֆեյանի ընկերության ստեղծած պատվաստանյութը փորձարկման բոլոր մասնակիցների մոտ կորոնավիրուսի դեմ իմունային արձագանք է առաջացրելԻնչպես հայտնել է ընկերության տնօրեն Ստեֆան Բանսելը, արդյունքները «հուսադրող են և կարևոր առաջընթաց են ներկայացնում mRNA-1273 պատվաստանյութի կլինիկական մշակման գործում»:
22:34 • 14.07.20Բենքսին լոնդոնյան մետրոյի վագոնները զարդարել է կորոնավիրուսի թեմայով գրաֆիտիներով և ցույց է տվել, թե ինչպես է աշխատում (տեսանյութ)Նկարիչը, որին դեռևս հաջողվում է պահպանել իր անձի գաղտնիությունը, վագոնների պատերին ու պատուհաններին նկարչություն է արել օրը ցերեկով՝ մետրոյի աշխատանքի ժամանակ:
10:02 • 14.07.20«Սուրբ Սոֆիան Թուրքիայի սեփականությունն է». Թուրքիայի ԱԳՆ-ն պատասխանել է ԵՄ-ինՍտամբուլի Սուրբ Սոֆիայի տաճարի կարգավիճակի փոփոխության որոշումը Թուրքիայի ինքնիշխան իրավունքն է, և ոչ ոք չի կարող միջամտել այդ հարցին, հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ մամուլի քարտուղար Համի Աքսոյը՝ ի պատասխան եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի հայտարարության...
15:17 • 13.07.20Սթիվեն Քինգը 3 դոլարով վաճառել է իր երեք նովելների էկրանավորման իրավունքը. DeadlineԳրողի՝ հանգուցյալ հարևանի հետ տղայի բարեկամության մասին պատմող Mr. Harrigan 's phone («Պարոն Հարրիգանի հեռախոսը») նովելի հիման վրա Netflix-ը նախագիծ կնկարահանի: Պրոդյուսերը կլինի Ռայան Մըրֆին, իսկ ռեժիսորը՝ Ջոն Լի Հենքոքը։
12:08 • 13.07.20Bon Jovi խումբը Ջորջ Ֆլոյդին նվիրված երգ է թողարկել (տեսանյութ)Ստեղծագործությունը, որում խմբի անդամները խորհում են աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի ճակատագրի մասին, կոչվում է American Reckoning:
10:55 • 13.07.20Մահացել է Ջոն Տրավոլտայի կինը՝ դերասանուհի Քելի Փրեստոնը (լուսանկարներ)«Ծանր սրտով ցանկանում եմ տեղեկացնել, որ իմ գեղեցկուհի կինը՝ Քելին, կրծքագեղձի քաղցկեղի դեմ 2 տարվա պայքարից հետո մահացել է։ Քելիի սերը և կյանքը միշտ վառ կման մեր հուշերում։ Ես որոշ ժամանակ դադար կվերցնեմ՝ ժամանակս մորը կորցրած երեխաներիս տրամադրելու համար»,-գրել է դերասանը։
09:51 • 13.07.20Ստամբուլում աճուրդի է հանվել Արա Գյուլերի 40-ից ավելի աշխատանք՝ այդ թվում «Արարատ լեռը» լուսանկարը (լուսանկարներ)Թուրքիայի խոշորագույն քաղաքում` Ստամբուլում աճուրդի է հանվել պոլսահայ լուսանկարիչ Արա Գյուլերի 46 լուսանկար:
23:38 • 12.07.20Նկարիչ Ռոյ Լիխտեյնշտեյնի ստեղծագործությունն աճուրդով վաճառվել է 46.2 մլն դոլարովԲացի այդ, իր գնորդին աճուրդի ժամանակ գտել է իսպանացի նկարիչ Պաբլո Պիկասոյի «Ալժիրցի կանայք» ստեղծագործութունը, որը վաճառվել է 29.2 մլն դոլարով:
23:39 • 11.07.20Բոլիվուդյան աստղ Ամիթաբհ Բաչչանը հոսպիտալացվել է կորոնավիրուսովԲոլիվուդյան աստղ Ամիթաբհ Բաչչանը հոսպիտալացվել է կորոնավիրուսի թեստի դրական պատասխանից հետո:
21:35 • 11.07.20Ամիսներ տևած քննարկումներից հետո Մակրոնը որոշում է կայացրել Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգման դիզայնի վերաբերյալԱմիսներ տևած բուռն քննարկումների արդյունքում Մակրոնը մի կողմ է թողել Փարիզի Աստվածամոր տաճարի վնասված տանիքն ու աշտարակը գերժամանակակից դիզայնով վերականգնելու գաղափարը:
