Բենքսին լոնդոնյան մետրոյի վագոնները զարդարել է կորոնավիրուսի թեմայով գրաֆիտիներով և ցույց է տվել, թե ինչպես է աշխատում (տեսանյութ)

22:34 • 14.07.20

Սթրիթ արտի բրիտանացի վարպետ Բենքսին լոնդոնյան մետրոյի վագոնները զարդարել է «Քովիդ-19»-ի թեմայով գրաֆիտիներով: Իր աշխատանքը ցուցադրող տեսանյութը նկարիչը հրապարակել է Instagram-ում:

Նկարիչը, որին դեռևս հաջողվում է պահպանել իր անձի գաղտնիությունը, վագոնների պատերին ու պատուհաններին նկարչություն է արել օրը ցերեկով՝ մետրոյի աշխատանքի ժամանակ: Նա հագնված է եղել ախտահանում իրականացնողի համազգեստով:

Ինչպես ներկայացնում է ТАСС գործակալությունը, Բենքսիի նոր նկարչական ակցիայի թեման դիմակի կրումն է դարձել: Նա վագոնների ներսում պատկերել է սև առնետների, որոնք խորհրդանշում են բողոքն ու անհարմարվողականությունը: Առնետների հետ նա պատկերել է նաև դիմակներ՝ տարբեր կերպարներ ստեղծելով կրծողների օգնությամբ:

Բրիտանիայում հունիսի 15-ից պարտադիր է դիմակի կրումը հասարակական վայրերում:  

 
 
 
View this post on Instagram

. . If you don’t mask - you don’t get.

A post shared by Banksy (@banksy) on