Բոլիվուդյան աստղ Ամիթաբհ Բաչչանը հոսպիտալացվել է կորոնավիրուսով

23:39 • 11.07.20

Բոլիվուդյան աստղ Ամիթաբհ Բաչչանը հոսպիտալացվել է կորոնավիրուսի թեստի դրական պատասխանից հետո: Այս մասին հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով հնդիկ դերասանի թվիթերյան հաղորդագրությունը:

«Իմ «Քովիդ-19»-ի թեստի պատասխանը դրական է եղել, տեղափոխվել եմ հիվանդանոց, ընտանիքիս անդամներն ու աշխատակազմը նույնպես թեստեր են հանձնում, սպասում ենք արդյունքներին: Վերջին 10 օրվա ընթացքում ինձ հետ սերտ շփում ունեցած բոլորին խնդրում եմ թեստ հանձնել»,- գրել է դերասանը:

Հնդկական ֆիլմարտադրության կենդանի լեգենդն իր կեսդարյա կարիերայի ընթացքում մասնակցել է ավելի քան 180 ֆիլմի ստեղծմանը:

Նշենք, որ Հնդկաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 800 000-ը, մահացածներինը՝ 22 հազարը: