Մշակույթ
-ից
-ը
13:44 • 27.05.19Կաննի կինոփառատոնի աստղերը՝ Daily Mail-ի սև ու սպիտակ ֆոտոշարքումՖրանսիական Կաննում ավարտվել է հեղինակավոր կինոփառատոնը, որը մեկնարկել էր ամսի 14-ին՝ մի քանի օրով մեկ վայրում հավաքելով կինոաշխարհի, ինչպես նաև մոդելային բիզնեսի, երգարվեստի և մարզական ոլորտի ամենահայտնի ներկայացուցիչներին:
10:20 • 27.05.19450 մլն դոլար. Լուվրը հրաժարվել է Դա Վինչիին նվիրված խոշոր ցուցահանդեսում ներկայացնել աշխարհի ամենաթանկ կտավըԱմբողջ աշխարհում հարգանք վայելող մասնագետների մի մասը ասում է, որ կտավի հեղինակն իսկապես Դա Վինչին է, մինչդեռ մյուսներն այլ տեսակետ ունեն: Ուստի՝ Լուվրը չի կարող այն ցուցադրել, քանի դեռ վստահ չէ, որ դա իսկապես Դա Վինչիի աշխատանքներից է:
22:42 • 26.05.19Ալսուի դուստրը մեկնաբանել է «Ձայնը. Երեխաներ» հեռուստանախագծի եզրափակիչըԵրգչուհի Ալսուի դուստրը՝ Միկելա Աբրամովան, գրառում է կատարել Instagram-ում՝ մեկնաբանելով «Ձայնը. Երեխաներ» հեռուստանախագծի եզրափակիչը:
22:02 • 26.05.19Հայ երաժիշտներն ընդգրկվել են ժամանակակից աշխարհի ամենանշանավոր ջութակահարների վարկանշային աղյուսակումՀրապարակվել է ժամանակակից աշխարհի ամենանշանավոր ջութակահարների վարկանշային աղյուսակը, որը ներկայացրել է Ranker մշակութային վարկանիշեր կազմող պորտալը:
21:00 • 25.05.19Մոսկվայի հայ համայնքը հայկական եկեղեցու բակում ներկայացրել է ազգային Քոչարին (տեսանյութ)«Արի պարի Քոչարի» ֆլեշմոբն այս տարի նվիրվում է երկու մեծանույն հայ մշակութային գործիչների՝ Կոմիտասի և Հովհաննես Թումանյանի 150-ամյակին:
22:53 • 24.05.19Դեմ ենք Նազենի Ղարիբյանին որպես օպերային թատրոնի կառավարման խորհրդի նախագահի. Թատրոնի կոլեկտիվը հայտարարություն է տարածելՀիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացրել էին…
20:09 • 24.05.19Սերժ Թանկյանը մասնակցել է «Ազնավուր 95» համաշխարհային մարտահրավերին՝ կատարելով իր սիրած երգն Ազնավուրի երգացանկից (տեսանյութ)Հրապարակված տեսանյութում նա կատարել է Ազնավուրի They fell («Նրանք ընկան») երգից մի հատված, որը նվիրված է Հայոց ցեղասպանության թեմային և ընդգրկվել է շանսոնյեի 2014-ի Sings In English. Greatest Hits ալբոմում:
19:46 • 24.05.19Ֆրանսիայում հայտնաբերվել է Պոլ Գոգենի՝ մեզ հայտնի ամենավաղ նկարըԿտավը հայտնաբերվել է Տուր քաղաքից ոչ հեռու՝ նկարների մասնագետ և աճուրդախոս Այմերիկ Ռույակի կողմից: Նկարն ուսումնասիրության համար Ռույակի մոտ է բերվել անցած աշնանը: Դրա տիրոջ ուշադրությունը գրավել է ...
17:50 • 24.05.19Հրվ. Կորեայում մեկնարկել է Ավազե քանդակների ավանդական փառատոնըՓառատոնի շրջանակում ոչ միայն պրոֆեսիոնալները, այլև բոլոր ցանկացողները կարող են իրենց ուժերը փորձել ավազե քանդակներ անել գործում, մինչդեռ երեխաների համար ավազե հատուկ սահադաշտ է ստեղծվել:
17:33 • 24.05.19Նազենի Ղարիբյանն ընտրվել է Օպերայի և բալետի թատրոնի կառավարման խորհրդի նախագահ«Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ի կառավարման խորհրդի նախագահ է ընտրվել ՀՀ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանը:
06:38 • 24.05.19Ամերիկյան պարբերականը հաշվել է, թե «Գահերի խաղը» սերիալի 8 եթերաշրջաններում քանի կերպար է «մահացել»Հերոսների մեծ մասը «մահացել է» Դրոգոն վիշապի պատճառով, որը սերիալի 8 սեզոններում այրել է 1426 կերպարի: Երկրորդ արյունարբու կերպարը Արյա Սթարկն է
04:57 • 24.05.19Մանկական «Ձայնը» հեռուստանախագծի հատուկ թողարկմանը կհայտարարվի 6-րդ եթերաշրջանի իրական հաղթողի անունըՀեռուստաալիքը չի բացահայտել, թե կոնկրետ ինչ է ցուցադրվելու հատուկ թողարկման ընթացքում և ովքեր են մասնակցելու հաղորմանը:
04:15 • 24.05.19Զելենսկիի մասնակցությամբ «Ժողովրդի ծառա» հեռուստասերիալը հեռացվել է YouTube-ից«Ժողովրդի ծառա» հեռուստասերիալն էկրան է բարձրացել 2015 թվականին: Այն ուսուցիչ Վասիլի Գոլոբորոդկոյի մասին է, ում դերը խաղացել է Զելենսկին, որը համացանցի աստղ է դառնում
01:44 • 24.05.19Համացանցում է հայտնվել «Տերմինատոր. մութ ճակատագիր» ֆիլմի թրեյլերը՝ Սառա Քոնորի մասնակցությամբ (տեսանյութ)Ֆիլմի պրոդյուսերը Ջեյմս Քեմերոնն էր, նա եղել է առաջին և երկրորդ մասերի ռեժիսորը: Նոր ժապավենի ռեժիսորի Թիմ Միլերն է:
23:24 • 23.05.19Երկրպագուների մեծամասնությունը գոհ է մնացել «Գահերի խաղը» սերիալի վերջաբանիցՀարցմանը մասնակցած հանդիսականի 64 տոկոսը նշել է, որ իրեն դուր է եկել, թե ինչպես է ավարտվել «Գահերի խաղը»:
