Մանկական «Ձայնը» հեռուստանախագծի հատուկ թողարկմանը կհայտարարվի 6-րդ եթերաշրջանի իրական հաղթողի անունը

04:57 • 24.05.19

երաժշտական հեռուստանախագծի հատուկ թողարկումը, որի ընթացքում հստակություն կմտցվի եզրափակչի անարդար քվեարկության արդյունքների վերաբերյալ և վերջապես կհայտարարվի, թե ով է 6-րդ եթերաշրջանի իրական հաղթողը, հաղորդում է РИА Новости-ն:

«Մենք մեկ միասնական ընտանիք ենք, աջակցում ենք միմյանց, մեր կյանքում կան և՛ ուրախության, և՛ հիասթափության պահեր, բայց նույնիսկ ամենադժվար իրավիճակից մենք կարող ենք հաղթանակած դուրս գալ»,- ասված է ռուսական Առաջին ալիքի կայքում:

Հեռուստաալիքը չի բացահայտել, թե կոնկրետ ինչ է ցուցադրվելու հատուկ թողարկման ընթացքում և ովքեր են մասնակցելու հաղորմանը:

«Բոլոր մանրամասները՝ ուղիղ եթերում»,- նշված է հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ հաղորդել էր, որ հատուկ թողարկմանը հրավիրվել են մասնակցելու մրցույթի եզրափակիչի բոլոր մասնակիցները, այն կտևի երկու ժամ:

Հիշեցնենք, որ շոուի եզրափակչի քվեարկության արդյունքում հաղթող էր ճանաչվել երգչուհի Ալսուի դուստրը՝ Միկելա Աբրամովան: SMS հաղորդագրություններով նա ստացել էր ձայների 56,5%-ը, ինչը մեծ սկանդալ էր առաջացրել:

Մայիսի 16-ին ռուսական Առաջին ալիքը չեղարկել էր «Ձայնը. երեխաներ» երաժշտական հեռուստանախագծի եզրափակչի քվեարկության արդյունքները: Նման որոշումն ընդունվել էր կիբեռհարձակումների և թվային հետաքննությունների գծով մասնագիտացած Group-IB ընկերության նախնական հետաքննության արդյունքների հիման վրա: Պարզվել էր, որ քվեարկության ժամանակ ձայներն ուռճացվել են և բոթեր են օգտագործվել:

Մանկական «Ձայնը» հեռուստանախագծի հատուկ թողարկմանը կհայտարարվի 6-րդ եթերաշրջանի իրական հաղթողի անունը