Ուկրաինայի հարցով Ռուսաստանի շահերը կարող են ապահովվել խաղաղ ճանապարհով. Պեսկով
Ուկրաինայի հարցով Ռուսաստանի շահերը կարող են ապահովվել խաղաղ ճանապարհով, եթե Կիևում գտնվի մեկը, ով իր վրա կվերցնի կարգավորման քաղաքական պատասխանատվությունը։ Այս մասին լրագրողներին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Նա ընդգծել է, որ Ռուսաստանի համար նախընտրելի է իր շահերն ապահովել խաղաղ ճանապարհով, սակայն մինչ օրս դա հնարավոր չի եղել, ուստի անցկացվում է հատուկ ռազմական գործողություն։
«Ուստի Ռուսաստանի շահերը կապահովվեն կամ ռազմական ճանապարհով՝ հատուկ ռազմական գործողությունը շարունակելու միջոցով, կամ խաղաղ ճանապարհով, եթե Կիևում գտնվի մեկը, ով քաղաքական կամք կցուցաբերի և իր վրա կվերցնի քաղաքական պատասխանատվությունը», - ասել է Կրեմլի ներկայացուցիչը։














