Ագարակ-Աշտարակ երթուղին սպասարկող «JAC» մակնիշի մարդատար միկրոավտոբուսը բшխվել է հողաթմբին և կողաշրջվել. կա զnh

09:54 • 06.11.26

Այսօր՝ նոյեմբերի 6-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 07:10-ի սահմաններում «JAC» մակնիշի միկրոավտոբուսը Ագարակ-Բյուրական ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում՝ Ագարակ բնակավայրի վարչական տարածքում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբերին և կողաշրջված հայտնվել ձորակում։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են մահացածի վարորդի ինքնությունը։