ԵԼ լիգայի փուլի երրորդ տուրում «Ֆերենցվարոշը» հաղթեց «Միլանին»․ «Քրիսթալ Փելաս»-«Հոֆենհայմ» հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի

23:53 • 05.11.26

ԵԼ լիգայի փուլի երրորդ տուրի շրջանակում «Միլանը» սեփական հարկի տակ ընդունեց «Ֆերենցվարոշին»։

Հունգարական թիմն արտագնա հաղթանակ տոնեց 2–0 հաշվով․ դուբլ ձևակերպեց Հաիթին ներկայացնող Լենի Ժոզեֆը։ Երկու դեպքում էլ գոլային փոխանցում կատարեց նորվեգացի Զաքարիսենը։

Այս հանդիպումից հետո «Միլանը» 3 միավորով մրցաշարային աղյուսակում 26–րդն է։ «Ֆերենցվարոշը» 12 միավորով «Բորնմութի» հետ գլխավորում է աղյուսակը։

«Քրիսթալ Փելասը» սեփական հարկի տակ ուժերը չափեց «Հոֆենհայմի» հետ։ Հանդիպումն ավարտվեց ոչ–ոքի՝ 1–1 հաշվով։ Պրասի գոլին հանդիպման վերջին րոպեներին տանտերերը պատասխանեցին Կամադայի գոլով։

Զուգահեռաբար ընթացող հանդիպումների արդյունքները․

«Անդերլեխտ» — «Զալցբուրգ» / 2–0
«Լևսկի» — «Յագելոնիա» / 1–0

Աղբյուրը`ArmSport.am