Ալսուի դուստրը մեկնաբանել է «Ձայնը. Երեխաներ» հեռուստանախագծի եզրափակիչը

22:42 • 26.05.19

Երգչուհի Ալսուի դուստրը՝ Միկելա Աբրամովան, գրառում է կատարել Instagram-ում՝ մեկնաբանելով «Ձայնը. Երեխաներ» հեռուստանախագծի եզրափակիչը:

Ինչպես փոխանցում է Lenta.ru-ն, Միկելան շնորհակալություն է հայտնել Առաջին ալիքի ղեկավարությանը, երկրպագուներին և կազմակերպիչներին, ինչպես նաև նախագծի մյուս մասնակիցներին, որոնք աջակցել են իրեն: Նա շնորհավորել է կրկնակի եզրափակչի բոլորին մասնակիցներին հաղթանակի կապակցությամբ:

Իր մասնակցությունը «Ձայնը» նախագծին և իր ելույթը բեմում Միկելան անվանել է «երազանք, որն իրականություն է դարձել», իսկ նախագծում անցկացրած ամիսները՝ «ամենաուրախն ու հագեցածը»: Բացի այդ, աղջիկը նշել է, որ իր համար գլխավոր մրցանակը դարձել են նոր ընկերները:

Հիշեցենք, որ «Ձայնը. Երեխաներ» նախագծի վեցերորդ եթերաշրջանի արդյունքները չեղարկվել էին ձայների վերահաշվարկից հետո: Այնուհետև կազմակերպված հատուկ թողարկման ժամանակ եզրափակչի բոլոր մասնակիցները հայտարարվել են հաղթողներ:  

Ալսուի դուստրը մեկնաբանել է «Ձայնը. Երեխաներ» հեռուստանախագծի եզրափակիչը