Մշակույթ
-ից
-ը
12:53 • 27.02.23Լեհ երաժիշտը 5,3 մլն դոլար արժողությամբ Ստրադիվարիուս ջութակի պատճառով ստիպված է եղել հրաժարվել չվերթիցԼեհ երաժիշտ Յանուշ Վավրովսկուն թույլ չեն տվել օգտվել կոմերցիոն ավիաընկերության չվերթից, քանի որ նրա ուղեբեռում եղել է 5,3 միլիոն դոլար արժողությամբ Ստրադիվարիուս ջութակ, որն ավիաընկերությունը հրաժարվել է որպես ձեռքի ուղեբեռ տեղափոխել:
21:14 • 26.02.23Մոնիկա Բելուչին՝ Սեզար կինոմրցանակաբաշխության կարմիր գորգին (լուսանկարներ)Պարբերականը նկատում է, որ 58-ամյա դերասանուհին այս անգամ ներկայացել է ոչ թե իր ամենանախընտրելի գույնով՝ սև հագուստով, այլ կարմիր է կրել:
13:09 • 23.02.23Լիամ Նիսոնը Ջեյմս Բոնդի դերից հրաժարվել է սիրելիին չկորցնելու համարԼիսոնի խոսքով՝ ինքը լավ էր ճանաչում «բոնդիանայի» պրոդյուսեր Ալբերտ Բրոկոլիին, նրա ընտանիքին: Դերասանը մի քանի զանգ է ստացել նրանցից՝ Բոնդին մարմնավորելու առաջարկով և պատասխանել է, որ հետաքրքրված է այդ առաջարկով:
15:47 • 20.02.23Ռիո դե Ժանեյրոյում մեկնարկած ավանդական կառնավալի դիտարժան կադրերը՝ Daily Mail-ի ֆոտոշարքումՌիոյի սամբայի լավագույն դպրոցները մասնակցում են ամենամյա շքերթին, որն անցկացվում է մարզադաշտում՝ հայտնի որպես «Սամբադրոմ»: Այն եղել է շքերթի անցկացման վայրը 1980-ականներից ի վեր և հանդիսանում է Բրազիլիայի կառնավալային տոնակատարությունների խորհրդանիշը:
21:23 • 19.02.23ԱՄՆ-ում տոնավաճառի այցելուն պատահաբար կոտրել է Ջեֆ Կունսի՝ ավելի քան 40 հազար դոլար արժողությամբ քանդակը (լուսանկարներ)Մայամիի Art Wynwood արվեստի գործերի տոնավաճառի այցելուներից մեկը կոտրել է Ջեֆ Կունսի հանրահայտ քանդակներից մեկը։ Ինչպես հաղորդում է The New York Times-ը, խոսքը «Փուչիկներից շունը» ստեղծագործության մասին է, որը դասվում է փուչիկներից պատրաստված ֆիգուրներ հիշեցնող քանդակների շարքին։
12:24 • 19.02.23Թումանյանի 154-ամյակի առթիվ արձանի մոտ պատվո պահակախումբ է նշանակվել (լուսանկարներ)Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը մի շարք միջոցառումներ է նսպաձեռնել բանաստեղծի 154֊ամյակի և գիրք նվիրելու տոնի առթիվ։ Դրա շրջանակում Ազատության հրապարակում տեղադրված Հովհաննես Թումանյանի արձանի մոտ պատվո պահակախումբ է նշանակվել։
16:31 • 17.02.23Sotheby's-ն ակնկալում է 1000-ամյա եբրայերեն Աստվածաշունչն աճուրդում վաճառել 30-50 միլիոն դոլարով (լուսանկար)Աստվածաշունչն անվանվել է ի պատիվ նրա ամենանշանավոր սեփականատիրոջ՝ Դավիթ Սողոմոն Սասունի, որը մահացել է 1942թ.-ին: Ըստ Sotheby's-ի՝ Սասունը 8 տարեկանում անգիր գիտեր ամբողջ տարվա պատարագի աղոթքները և գործնականում ամբողջ եբրայերեն Աստվածաշունչը:
17:00 • 16.02.23Հայտնի է, թե ով է մարմնավորելու Ազնավուրին նրա մասին առաջին գեղարվեստական ֆիլմում (լուսանկար)Ֆրանսիացի դերասան Թահար Ռահիմը կմարմնավորի Շառլ Ազնավուրին «Պարոն Ազնավուր» կենսագրական ֆիլմում։ Այս մասին հայտնում է «Ազնավուր» հիմնադրամի ֆեյսբուքյան էջը:
11:39 • 16.02.23Կյանքից հեռացել է դերասանուհի Ռաքել Ուելչը82 տարեկանում կյանքից հեռացել է ամերիկացի դերասանուհի և 1960-ականների սեքս-խորհրդանիշ դերասանուհի Ռաքել Ուելչը։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով հանգուցյալի մենեջերին։
09:58 • 16.02.23«Պարոն Ազնավուրը». Ֆրանսիան կնկարահանի շանսոնյեի մասին պատմող առաջին գեղարվեստական ֆիլմը2024 թվականին աշխարհը կտեսնի ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրի մասին պատմող առաջին գեղարվեստական ֆիլմը՝ «Պարոն Ազնավուրը»։ Այս մասին հայտնում է «Ազնավուր» հիմնադրամի ֆեյսբուքյան էջը:
11:11 • 15.02.23Ներքին Գետաշենի դամբարանադաշտից քրեղան է գտնվել․ այն մաքրվել և վերականգնվել էՔրեղանը Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղի տարածքում գտնվող «Դեմերի» դամբարանադաշտից հայտնաբերված գտածոներից մեկն է։
13:20 • 14.02.23Նա հայ էր. Այվազովսկու պատկերասրահի տնօրենը պատասխանել է Մետրոպոլիտեն արվեստի թանգարանի կողմից ծովանկարչին ուկրաինացի ճանաչելունԱյվազովսկու անվան Թեոդոսիայի պատկերասրահի տնօրեն Տատյանա Գայդուկը ՌԻԱ «Նովոստի»-ին տված հարցազրույցում պատասխանել է Նյու Յորքի Մետրոպոլիտեն արվեստի թանգարանի կողմից ծովանկարիչ Հովահաննես Այվազոսկուն ազգության ուկրաինացի ճանաչելուն։ Նա այս որոշումն «անհեթեթություն» է որակել։
10:38 • 13.02.23Ռիհանան ելույթ է ունեցել Superbowl Halftime Show-ում. երգչուհին կրկին հղի է (լուսանկարներ, տեսանյութ)Գլենդեյլում գտնվող State Farm Stadium մարզադաշտում աստղը հայտնվել է ալ կարմիր կարմիր հագուստով, որն ընդգծել է նրա կլորիկ փորիկը:
22:02 • 12.02.23Նյու Յորքի Մետրոպոլիտեն արվեստի թանգարանը Հովհաննես Այվազովսկուն դասել է ազգությամբ ուկրաինացի նկարիչների շարքըՆյու Յորքի Մետրոպոլիտեն արվեստի թանգարանը Հովհաննես Այվազովսկուն դասել է ուկրաինացի նկարիչների շարքը: Այս մասին են վկայում թանգարանի կայքում տեղադրված տվյալները, գրում է ՏԱՍՍ գործակալությունը։
10:00 • 09.02.23Disney-ը կնկարահանի «Խաղալիքների պատմություն», «Սառը սիրտը» և «Կենդանապոլիս» անիմացիոն ֆիլմերի շարունակություններըWalt Disney ընկերության գործադիր տնօրեն Բոբ Իգերը հայտնել է, որ մուլտֆիլմերի շարունակության մասին ավելի շատ տեղեկություններ շուտով կհայտնվեն։ Նախագծերի սյուժեի և թողարկման ժամկետի մասին լրացուցիչ տեղեկություններ դեռ չկան:
