ԱՄՆ-ում տոնավաճառի այցելուն պատահաբար կոտրել է Ջեֆ Կունսի՝ ավելի քան 40 հազար դոլար արժողությամբ քանդակը (լուսանկարներ)

21:23 • 19.02.23

Մայամիի Art Wynwood արվեստի գործերի տոնավաճառի այցելուներից մեկը կոտրել է Ջեֆ Կունսի հանրահայտ քանդակներից մեկը։ Ինչպես հաղորդում է The New York Times-ը, խոսքը «Փուչիկներից շունը» ստեղծագործության մասին է, որը դասվում է փուչիկներից պատրաստված ֆիգուրներ հիշեցնող քանդակների շարքին։

Միջադեպը տեղի է ունեցել հինգշաբթի օրը՝ փետրվարի 16-ին: Կոլեկցիոներ ու նկարիչ Սթիվեն Գեմսոնը պարբերականի հետ զրույցում հայտնել է, որ պատրաստվում էր մոտենալ քանդակին, երբ նկատել է՝ ինչպես է մի կին մատով մի քանի անգամ հարվածում կապույտ ճենապակյա քանդակին։ Արդյունքում արվեստի գործն ընկել է պատվանդանից ու փշրվել։

Մոտ 40 սմ բարձրություն ու 48 սմ երկարություն ունեցեղ քանդակը գնահատվում էր 42 հազար դոլար։ Miami Herald-ի տվյալներով՝ վնասն ամբողջությամբ փոխհատուցելու է ապահովագրական ընկերությունը։

Art Fair Visitor Breaks Jeff Koons Balloon Dog Sculpture - The New York  Times

Art Fair Visitor Breaks Jeff Koons Balloon Dog Sculpture - The New York  Times

Art Fair Visitor Breaks Jeff Koons Balloon Dog Sculpture - The New York  Times

Jeff Koons: Visitor breaks iconic Balloon Dog sculpture in Miami - BBC News

ԱՄՆ-ում տոնավաճառի այցելուն պատահաբար կոտրել է Ջեֆ Կունսի՝ ավելի քան 40 հազար դոլար արժողությամբ քանդակը (լուսանկարներ)