Disney-ը կնկարահանի «Խաղալիքների պատմություն», «Սառը սիրտը» և «Կենդանապոլիս» անիմացիոն ֆիլմերի շարունակությունները

10:00 • 09.02.23

«Խաղալիքների պատմություն», «Սառը սիրտը» և «Կենդանապոլիս» անիմացիոն ֆիլմերի շարունակությունները մշակման փուլում են: Այս մասին հայտնում է IndieWire-ը։

Walt Disney ընկերության գործադիր տնօրեն Բոբ Իգերը հայտնել է, որ մուլտֆիլմերի շարունակության մասին ավելի շատ տեղեկություններ շուտով կհայտնվեն։ Նախագծերի սյուժեի և թողարկման ժամկետի մասին լրացուցիչ տեղեկություններ դեռ չկան: 

«Սառը սրտի» դեպքում շարունակությունը կլինի երրորդը ֆրանշիզայում՝ 2013 թվականին առաջին ֆիլմից հետո։ «Կենդանապոլիս»-ի երկրորդ մասը կլինի 2016 թվականի նախագծի շարունակությունը։ «Խաղալիքների պատմության» համար արդեն հայտարարվել է հինգերորդ անիմացիոն ֆիլմը, չորրորդ մասը թողարկվել է 2019 թվականին։

Disney-ը կնկարահանի «Խաղալիքների պատմություն», «Սառը սիրտը» և «Կենդանապոլիս» անիմացիոն ֆիլմերի շարունակությունները