Կյանքից հեռացել է դերասանուհի Ռաքել Ուելչը
82 տարեկանում կյանքից հեռացել է ամերիկացի դերասանուհի և 1960-ականների սեքս-խորհրդանիշ դերասանուհի Ռաքել Ուելչը։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով հանգուցյալի մենեջերին։
Նրա խոսքով՝ Ուելչը մահացել է հիվանդությունից հետո։
Դերասանուհին լայն ճանաչում է ձեռք բերել 1966 թվականին նկարահանված «Ֆանտաստիկ ճանապարհորդություն» և «Մեկ միլիոն տարի մ.թ.ա.» ֆիլմերում ունեցած դերերի շնորհիվ։
«Երեք հրացանակիրներ» ֆիլմում Կոնստանս Բոնասիեի դերի համար Ուելչը ստացել է «Ոսկե գլոբուս» մրցանակ՝ որպես կատակերգության կամ մյուզիքլի լավագույն դերասանուհի։






![]()













