Իրադարձային
-ից
-ը
22:24 • 03.11.18ԱՄՆ-ի ավիահարվածների հետևանքով սիրիական Հաջին քաղաքում 15 խաղաղ բնակիչ է զոհվելՍիրիական Դեյր-էլ-Զոր նահանգում ԱՄՆ-ի ղեկավարած կոալիցիոն ուժերի իրականացրած ավիահարվածի հետևանքով 15 մարդ է զոհվել: Զոհվածների մեծ մասը կանայք ու երեխաներ են:
21:15 • 03.11.18Պակիստանում Մուհամեդ մարգարեին «վիրավորելու» համար մեղադրված և օրերս արդարացված քրիստոնյա կնոջ փաստաբանը ստիպված է եղել լքել երկիրըՊակիստանում Մուհամեդ մարգարեին «վիրավորելու» համար 2010թ. մահապատժի դատապարտված և օրերս արդարացված ու ազատ արձակված քրիստոնյա կնոջ՝ Ասիա Բիբիի փաստաբանը ստիպված է եղել լքել երկիրը, քանի որ վախենում էր սեփական կյանքի համար:
20:41 • 03.11.18Փրկարարներին հաջողվել է որսալ ինդոնեզական Boeing-ի ինքնագրիչ սարքի ազդանշանըՈրոնողական աշխատանքներն անցկացնում են այն վայրից 50 մ շառավղով, որտեղ ավելի վաղ հայտնաբերվել էր ինքնաթիռի մյուս ինքնագրիչ սարքը, որը գրանցում էր թռիչքի տեխնիկական տվյալները:
18:51 • 03.11.18Եգիպտոսում ՄԻԳ-29Մ ռազմական ինքնաթիռ է կործանվելՄիջադեպի պատճառ կարող էին դառնալ կա՛մ տեխնիկական անսարքությունները, կա՛մ օդաչուի սխալ քայլերը: Նշվում է, որ եգիպտացի օդաչուն հասցրել է կատապուլտվել, այժմ նրա կյանքին վտանգ չի սպառնում:
18:35 • 03.11.18Նախածննդյան տոներն աշխատանքային համարելու նախագիծը հետ է վերցվել. դեկտեմբերի 31-ից հունվարի 7-ը կլինի ոչ աշխատանքային«Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին կառավարության նախագիծը, որով նախատեսվում էր նախածննդյան տոները համարել աշխատանքային, հետ է վերցվել:
17:10 • 03.11.18Երևանի Բաղրամյան պողոտայում ավտոմեքենա է այրվել. տեղում աշխատում են փրկարարները (լրացված, տեսանյութ)Տեղում են նաև ոստիկանության աշխատակիցները: Քիչ առաջ ժամանեցին նաև շտապօգնության աշխատակիցները: Տուժածների մասին դեռևս տեղեկատվություն չկա:
16:47 • 03.11.18Նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է համաներում հայտարարելու մասին օրենքըՀանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ասյօր ստորագրել է Ազգային ժողովի ընդունած Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու ...
16:10 • 03.11.18Սամվել Մայրապետյանը ՄԻՊ–ին դժգոհել է, որ ունի հատուկ խնամքի կարիք, ինչը ՔԿՀ–ն չի ապահովել, իսկ իր ունեցվածքի վրա դրված կալանքը կարող է հանգեցնել Հ2 հեռուստաալիքի փակմանՍամվել Մայրապետյանը բարձրաձայնել է մի շարք խնդիրներ՝ կապված, նրա պնդմամբ, կալանքի հիմքերի բացակայության, առողջական վիճակի վատթարացման, գույքի բոլոր տեսակների և հաշիվների վրա առանց ...
15:40 • 03.11.18Ռ. Քոչարյանը դատարանին միջնորդել է 1in.am-ին արգելել իր վերաբերյալ հոդվածներ հրապարակել, քանի դեռ իր հայցի վերաբերյալ դատական ակտ չի կայացվել. միջնորդությունը մերժվել էՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը «Սկիզբ մեդիա» ՍՊԸ-ի՝ 1in.am կայքի դեմ իր կողմից ներկայացված հայցի շրջանակներում դատարանին միջնորդել է լրատվականին արգելել մինչև դատական գործով...
15:34 • 03.11.18Բացահայտվել է թմրամիջոցների մաքսանենգությամբ զբաղվող հանցավոր խումբ. ԱԱԾՀայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը թմրամիջոցների ապօրինի շրջանառության և մաքսանենգության դեմ պայքարին ուղղված իր գործառույթների իրականացման շրջանակներում բացահայտել...
14:41 • 03.11.18Հայտնի բլոգեր Իլյա Վառլամովին Ադրբեջանից արտաքսել են«Մինչ այս ես հանգիստ այցելում էի Ադրբեջան, վերջին անգամ եկել էի 2016 թվականին: Այդ ժամանակ տարբեր հրապարակումներ եմ արել երկրի մասին, այդ թվում և քննադատական»,- նշել է նա:
14:36 • 03.11.18Երևանում վթարից հետո ավտոմեքենան մխրճվել է խանութի մեջ (տեսանյութ). Shamshyan.comՆոյեմբերի 2-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։30-ի սահմաններում Բաղրամյան պողոտայի թիվ 50 հասցեի դիմաց բախվել են Զովունի գյուղի բնակիչ՝ 28-ամյա Խաչիկ Թեքելյանի վարած Opel մակնիշի 34 PR 689 …
14:27 • 03.11.18Ավազակային հարձակում Արմավիրի մարզում. հարուցվել է քրեական գործ2018թ. նոյեմբերի 1-ի լույս 2-ի գիշերը՝ ժամը 04:10-ի սահմաններում, երկու դիմակավորված անհայտ անձ՝ նախնական համաձայնությամբ ուրիշի գույքի հափշտակություն կատարելու նպատակով, զենքի գործադրմամբ հարձակվել են Արմավիր քաղաքի Երևանյան փողոցի 25/1 ...
14:12 • 03.11.18Կրասնոդարում գնացքը բախվել է բեռնատարին. կան տուժածներ (լուսանկարներ, տեսանյութ)Աղբյուրը մանրամասնում է, որ Մինսկից Ադլեր ուղևորվող №301 գնացքը բախվել է երկաթգծային խաչմերուկի վրա դուրս եկած բեռնատարին:
13:36 • 03.11.18Շաբաթվա ընթացքում հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 800 կրակոց. ԱՀ ՊՆՀոկտեմբերի 28-ից նոյեմբերի 3-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը ..
