Կրասնոդարում գնացքը բախվել է բեռնատարին. կան տուժածներ (լուսանկարներ, տեսանյութ)

14:12 • 03.11.18

Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասում ճանապարհատրանսպորտային խոշոր պատահար է տեղի ունեցել: Բախվել են գնացքն ու բեռնատարը, ինչի հետևանքով տուժել է մոտ 20 մարդ:

Ինչպես հայտնում է gazeta.ru-ն, միջադեպը տեղի է ունեցել լույս նոյեմբերի 3-ին՝ «Տիմաշևսկայա» և «Վեդմիդովկա» կայարանների միջև:

Աղբյուրը մանրամասնում է, որ Մինսկից Ադլեր ուղևորվող №301 գնացքը բախվել է երկաթգծային խաչմերուկի վրա դուրս եկած բեռնատարին: Թեև գնացքավարն արգելակել է, սակայն հեռավորությունը փոքր է եղել, ու բախումից հնարավոր չի եղել խուսափել:

Կատարվածի հետևանքով գնացքավարը, նրա օգնականը, բեռնատարի վարորդը հոսպիտալացվել են: Բացի այդ, բուժօգնություն ստանալու համար հիվանդանոց է դիմել 15 ուղևոր: