Երևանի Բաղրամյան պողոտայում ավտոմեքենա է այրվել. տեղում աշխատում են փրկարարները (լրացված, տեսանյութ)

17:10 • 03.11.18

Երևանի Բաղրամյան պողոտայում՝ Գրողների միության շենքի դիմաց, «Մերսեդես» մակնիքի ավտոմեքենա է այրվում:

Ֆեյսբուքյան օգտատեր Միքայել Մարգարյանի հրապարակած տեսանյութից երևում է, որ տեղում են Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցները: 

Տեղում են նաև ոստիկանության աշխատակիցները: Քիչ առաջ ժամանեցին նաև շտապօգնության աշխատակիցները: 

Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ հրդեհը մեկուսացվել է ժամը 17:05-ին, մարվել՝ 17:24-ին: Հրդեհի հետևանքով տուժածներ չկան: