Իրադարձային
-ից
-ը
11:39 • 22.10.18Կանադայում այսօր 3 երկրաշարժ է գրանցվելԵրկրորդը՝ 6,8 մագնիտուդ ուժգնությամբ, տեղի է ունեցել ժամը 10.16-ին, այն գրանցվել է Կանադայի խաղաղօվկիանոսյան ափին...
11:06 • 22.10.18Հռոմի կենտրոնական փողոցները վերածվել են գետերի (լուսանկարներ)Ճանապարհները վերածվել են գետերի: Ջրով է լցվել մի քանի մետրոկայարան, ինչի հետևանքով մետրոն փակվել է նախատեսված ժամից շուտ: Որոշ շրջաններում ջրի մակարդակը հասել է 1,5 մետրի:
11:03 • 22.10.18Դիլիջանի թունելում վթար է տեղի ունեցել. թունելով երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել է. Shamshyan.comԱյսօր՝ հոկտեմբերի 22-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևան-Իջևան ավտոճանապարհին՝ Դիլիջանի թունելում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:
10:48 • 22.10.18Երևանում ընթանում է «Եվրասիական շաբաթ» միջազգային ֆորումըԵրևանում ընթանում է «Եվրասիական շաբաթ» միջազգային ֆորումը: ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը և բարձրաստիճան այլ պաշտոնյաներ, հյուրեր, մինչ պլենար նիստի մեկնարկը, շրջեցին տաղավարներով ...
10:31 • 22.10.18«Սահմանում գերի են մեր մեքենաները». «Ղեկը աջ» նախաձեռնությունը բողոքի ակցիա է անցկացնում ԱԺ-ի մոտ (թարմացվում է)«Ղեկը աջ» նախաձեռնությունը բողոքի ակցիա է անցկացնում Ազգային ժողովի ծառայողական մուտքի մոտ: Վարորդների պահանջն անփոփոխ է, նրանք պահանջում են վերացնել աջ ղեկով մեքենաների ներմուծման արգելքը։ «Սահմանում գերի են մեր մեքենաները: Փորձում ...
10:08 • 22.10.18911 մլն դոլար. Ինդոնեզիայում գնահատել են ավերիչ երկրաշարժի և ցունամիի պատճառած վնասը (լուսանկարներ)Ընդհանուր առմամբ, փլուզվել է 68.451 տուն, 327 երկրպագության վայր, 265 դպրոց, 75 գրասենյակ և 362 խանութ:
09:39 • 22.10.18Թրամփն ու Էրդողանը քննարկել են սաուդացի ընդդիմադիր լրագրողի սպանությունըԳործակալության համաձայն՝ հիմնական թեման եղել է սաուդացի ընդդիմադիր լրագրող Ջամալ Խաշուկջիի սպանությունը Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսության շենքում, ինչպես նաև ամերիկացի հոգևորական Էնդրյու...
09:39 • 22.10.18Լոռու մարզում՝ տան լոգարանում, հայտնաբերվել է 21-ամյա երիտասարդի դի. նա ապրիլյան պատերազմի մասնակից էր. Shamshyan.comՀոկտեմբերի 21-ին՝ ժամը 19:15-ի սահմաններում, Վանաձորի ոստիկանության Բազումի բաժին ահազանգ է ստացվել, որ Չուխաջյան 36 շենքի բնակարաններից մեկում երիտասարդ տղայի դի կա: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:
00:48 • 22.10.18Նախնական արդյունքներով՝ Արմավիրում, Էջմիածնում և Հրազդանում հաղթել են ՔՊ–ական թեկնածուները, Կապանում՝ անկուսակցական թեկնածունՀայաստանի 4 քաղաքներում այսօր քաղաքապետ են ընտրել: Հոկտեմբերի 21-ին կայացած ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքներով Հրազդանի քաղաքապետ է ընտրվել Սևակ Միքայելյանը՝ ԱԺ պատգամավոր, «Ելք» խմբակցության անդամ ...
00:06 • 22.10.18Ամերիկուհին հուզիչ ուղերձով շիշ է գտել օվկիանոսիցԱՄՆ Ֆլորիդա նահանգի բնակչուհին գիտարշավից տուն վերադառնալիս է եղել, երբ լողափով քայլելիս ջրում լողացող շիշ է նկատել:
23:53 • 21.10.18Ճապոնիայում տրանսպորտային ուղղաթիռից 600 կգ հեղուկ բետոն է թափվել ճանապարհինՃապոնիայի Կոտի պրեֆեկտուրայում շինարարության հրապարակ մեկնող ուղղաթիռը 600 կգ հեղուկ բետոն է լցրել անտառի գլխավերևով անցնելից:
23:40 • 21.10.18Կապանում ՔՊ քաղաքապետի թեկնածուն պարտվել է անկուսակցական Գևորգ ՓարսյանինԿապանում այսօր անցկացված համայնքի ղեկավարի ընտրություններում հաղթել է անկուսակցական Գևորգ Փարսյանը. այս մասին Tert.am -ին հայտնեցին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածու Նարեկ Բաբայանի նախընտրական շտաբից:
23:34 • 21.10.18Եթե տրվենք գայթակղություններին, արգելենք, ձերբակալենք, կանենք քայլեր, որոնք մեզ կնույնացնեն միջնադարյան հեղափոխությունների հետ. Ա. ՄիրզոյանՆա հավելեց, որ մյուս կողմից շատ լավ է, եթե ՀՀԿ-ն, այնուամենայնիվ, նման որոշում արդեն ունի: Ասաց՝ թող հասարակությունը տա այն գնահատականը և պարզ դառնա՝ ստանում է 90 տոկո՞ս, , 0, թե, այնուամենայնիվ, մի 5 տոկոս:
22:51 • 21.10.18Անիտա Ցոյի մենեջերը հայտնել է երգչուհու ախտորոշման մասինՌուս էստրադային երգչուհու մենեջեր Դմիտրի Բուշուևը հայտնել է վերջինիս հոսպիտալացման պատճառը: Ինչպես հայտնում է РИА Новости-ն, երգչուհուն պետք է տեղափոխեն Մոսկվա:
22:08 • 21.10.18Հրազդանում 4000 ձայնի տարբերությամբ հաղթում է Սևակ Միքայելյանը (թարմացվող)Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի 26/28 ընտրատեղամասում ամփոփվել են համայնքի ղեկավարի ընտրությունների արդյունքները. ըստ այդմ Սևակ Միքայելյանը ստացել է 254, Լևոն Ստեփանյան` 27 ձայն: Անվավեր է ճանաչվել 11 քվեաթերթիկ:26/16 ընտրատեղամասում Սևակ Միքայելյանը ստացել է...
