Դիլիջանի թունելում վթար է տեղի ունեցել. թունելով երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել է. Shamshyan.com

11:03 • 22.10.18

Այսօր՝ հոկտեմբերի 22-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևան-Իջևան ավտոճանապարհին՝ Դիլիջանի թունելում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Ժամը 07։40-ի սահմաններում բախվել են Skania, ВАЗ 2106 և բեռնատար ГАЗель մակնիշների ավտոմեքենաները։

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով զոհեր և վիրավորներ չկան։

Բեռնատար ГАЗель-ը բարձված է եղել փայտով։ Իսկ վթարի հետևանքով թունելով երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել է։

Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր կայքում: