Կանադայում այսօր 3 երկրաշարժ է գրանցվել

11:39 • 22.10.18

Կանադայում այսօր 3 երկրաշարժ է գրանցվել:


Առաջինը տեղի է ունեցել երևանյան ժամանակով ժամը 09.39-ին:


Երկրորդը՝ 6,8 մագնիտուդ ուժգնությամբ, տեղի է ունեցել ժամը 10.16-ին, այն գրանցվել է Կանադայի խաղաղօվկիանոսյան ափին, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը՝ ԱՄՆ երկրաբանական ծառայությանը հղումով: Դրա էպիկենտրոնը գտնվել է Պորտ Հարդի բնակավայրից 234 կմ հարավ-արևմուտք, օջախը՝ 21 կմ խորության վրա:


Վեց րոպե անց նույն շրջանում գրանցվել է երրորդ երկրաշարժը՝ 6,5 մագնիտուդ ուժգնությամբ:


Ցունամիի առաջացման վտանգի մասին չի հաղորդվում, տուժածների կամ ավերածությունների մասին՝ նույնպես: