Իրադարձային
-ից
-ը
10:55 • 20.07.18Պուտինն առաջարկել է Թրամփին հանրաքվե անցկացնել Դոնբասում. BloombergԳործակալության աղբյուրները, որոնք ներկա են եղել Ռուսաստանի դեսպանների և մշտական ներկայացուցիչների հետ խորհրդակցությանը, հայտնել են, որ խոսքը միջազգային կազմակերպությունների հովանու ներքո հանրաքվեի մասին է...
10:21 • 20.07.18Պոմպեոն պատմել է՝ ինչի է հասել Թրամփը Հելսինկիում բանակցությունների ժամանակ«Նախագահի նպատակն էր ստեղծել շփման և երկխոսության համար կապ, և մենք դրան հասանք»,- ասել է Պոմպեոն:
10:04 • 20.07.18«Ես գնալու եմ մինչև վերջ»․ Ադրբեջան այցելելուց հետո սպառնալիքներ ստացող հայազգի բլոգերը տեսանյութ է հրապարակել Երևանից (տեսանյութ)«Իշխանություններն արդեն ինձ կացարան են տրամադրել։ Դրա հետ, իհարկե, խնդիրներ կան, քանի որ հիմա ամառ է, և մենք չենք կարող որևէ բնակարան գտնել։ Ես տեղափոխվում եմ հյուրանոցից հյուրանոց, տնից տուն, վազքի մեջ եմ։ Այսօր ցանկանում էի ուրախացնել ձեզ իմ նոր կացարանի ...
09:46 • 20.07.18«Ես կդառնամ Պուտինի ամենավատ թշնամին, եթե ԱՄՆ-ՌԴ հարաբերությունները չկարգավորվեն». ԹրամփՄիացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ եթե ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններից հետո այդպես էլ չհաջողվի բարելավել հարաբերությունները, նա կդառնա ռուս նախագահի «ամենավատ թշնամին»։
09:22 • 20.07.18Իրաքում ցույցերը շարունակվում են. կա 12 զոհ, 571 վիրավոր, 302 ձերբակալվածԻրաքի հարավում բողոքի ցույցերը սկսվել են հուլիսի 8-ից՝ Բասրա նավահանգստային քաղաքից։ Իրավիճակը սրվել է նախորդ կիրակի ցուցարարի մահից հետո։ Ցուցարարները բողոքում են գործազրկության և կոմունալ ոլորտի վատ վիճակի դեմ։
08:40 • 20.07.18Այսօրվա ԱԺ–ն չի արտացոլում հասարակության իրական տրամադրությունները, ուստի մինչև ապրիլ կանցկացվեն արտահերթ ընտրություններ. Արարատ ՄիրզոյանՀՀ փոխվարչապետ Արարատ Միրզոյանը շարունակում է հանդիպումներ ունենալ Վաշինգտոնում: Փոխվարչապետն այս օրերին հանդիպել է ամերիկացի օրենսդիրների ու Վաշինգտոնի ռազմավարական կենտրոնների ...
23:47 • 19.07.18ՌԴ ՊՆ-ն փորձարկել է «Կինժալ» նորագույն գերձայնային հրթիռային համակարգը (տեսանյութ)ՌԴ ՊՆ-ն հուլիսի սկզբին թռիչքային-մարտավարական զորավարժություններ է իրականացրել «Կինժալ» գերձայնային հրթիռային համակարգով համալրված ինքնաթիռների մասնակցությամբ:
23:17 • 19.07.18Հայաստանը կմասնակցի Վրաստանում անցկացվելիք ՆԱՏՕ-ի զորավարժություններինՎրաստանում օգոստոսի 1-15-ը կանցկացվեն «Արժանի գործընկեր 2018» (Noble Partner - 2018) բազմազգ զորավարժությունները, որոնց կմասնակցեն մի շարք ՆԱՏՕ-ի անդամ երկրներ: Ինչպես տեղեկացնում է Грузия Online-ը՝ վկայակոչելով Վրաստանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունը ...
22:17 • 19.07.18Վերին Գետաշենի ամբուլատորիայի տնօրենը շտապօգնության կանչեր իրականացնելու փոխարեն յուրացրել է 1 մլն դրամից ավելի գումարի բենզինՈստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության և Մարտունու բաժնի աշխատակիցների համատեղ միջոցառումների արդյունքում …
21:04 • 19.07.18Նախատեսվում է դպրոցական զինղեկների համար տարիքային շեմ սահմանել. ԿԳՆ պաշտոնյաԴպրոցում ռազմագիտության ուսուցիչների՝ զինղեկների 90 տոկոսը կենսաթոշակային տարիքի են: Նրանց հիմնական մասը բավարար կերպով չեն զբաղվում պատանիների ռազմագիտական պատրաստվածությամբ. նման համոզմունք հայտնեց Tert.am խմբագրություն դիմած քաղաքացիներից ...
20:45 • 19.07.18Ընտրվել են աստղագիտական լուսանկարչական մրցույթի մասնակից ամենադիտարժան կադրերըՀրապարակվել են Գրինվիչի աստղադիտարանի կողմից կազմակերպվող Astronomy Photographer of the Year («Տարվա աստղագիտության լուսանկարիչ») մրցույցի լավագույն կադրերը:
19:10 • 19.07.18Time ամսագրի նոր համարի շապիկը զարդարում է Պուտինի և Թրամփի «համատեղ դիմանկարը» (լուսանկար)Այս անգամ ՌԴ և ԱՄՆ նախագահների հանադիպման արդյունքում խմբագրությւոնը որոշել է ամսագրի շապիկին տեղադրել Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի համատեղ դիմանկարը:
18:49 • 19.07.18Աշխատում ենք 24-ժամվա ռեժիմով, արդեն երկուշաբթի կվերադառնանք բնականոն աշխատանքի. «Սանիտեքի» ներկայացուցիչ«Սանիտեք»-ում վերջին օրերին առաջացած տեխնիկական խնդիրները կապված են աղբահավաք մեքենաների հետ, ընկերությունը մայրաքաղաքում աղբի հավաքման շուրջ մշակել է ճգնաժամային ծրագիր և երկուշաբթի ընկերությունը կվերադառնա ամենօրյա ռեժիմին:
18:36 • 19.07.18Բելառուսի իշխանությունների կողմից Ադրբեջանին զենքի վաճառքն անընդունելի է. Նիկոլ ՓաշինյանՀայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Բելառուսի իշխանությունների կողմից Ադրբեջանին զենքի վաճառքն անընդունելի է:
17:58 • 19.07.18Էկվադորում տեսահոլովակի նկարահանման ժամանակ զբոսաշրջիկը ցատկել է ջրվեժի բարձունքից ու մահացել (տեսանյութ)Նկարահանման վայրին մոտ գտնվող ջրվեժի բարձունքից ընկել է մի զբոսաշրջիկ, նրա կյանքը փրկել չի հաջողվել։ Հայտնի է, որ զբոսաշրջիկների խմբին նախապես զգուշացվել էր, որ ցատկն այդ բարձունքից կարող է մահացու լինել։
