Էկվադորում տեսահոլովակի նկարահանման ժամանակ զբոսաշրջիկը ցատկել է ջրվեժի բարձունքից ու մահացել (տեսանյութ)

17:58 • 19.07.18

Էկվադորում տեղացի ռեփերներից մեկի տեսահոլովակի նկարահանման ժամանակ ողբերգական դեպք է պատահել, որը հայտնվել է նկարահանված կադրերում։

Ինչպես փոխանցում է The Sun-ը, նկարահանման վայրին մոտ գտնվող ջրվեժի բարձունքից ընկել է մի զբոսաշրջիկ, նրա կյանքը փրկել չի հաջողվել։ Հայտնի է, որ զբոսաշրջիկների խմբին նախապես զգուշացվել էր, որ ցատկն այդ բարձունքից կարող է մահացու լինել։

Շոկի ենթարկված նկարահանող խմբի անդամները շտապել են օգնել ջուրն ընկած զբոսաշրջիկին, սակայն նրանց ջանքերն իզուր են եղել՝ 33-ամյա տղամարդը մահացել է։

Աղբյուրը նշում է, որ վերջինս մահացել է տեղում:




Фото © Facebook