Պուտինն առաջարկել է Թրամփին հանրաքվե անցկացնել Դոնբասում. Bloomberg

10:55 • 20.07.18

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հելսինկիում հանդիպման ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին առաջարկել է հանրաքվե անցկացնել Դոնբասում՝ ճգնաժամի կարգավորման համար, հայտնում է Bloomberg գործակալությունը:

Գործակալության աղբյուրները, որոնք ներկա են եղել Ռուսաստանի դեսպանների և մշտական ներկայացուցիչների հետ խորհրդակցությանը, հայտնել են, որ խոսքը միջազգային կազմակերպությունների հովանու ներքո հանրաքվեի մասին է, որի ժամանակ Դոնեցկի և Լուգանսկի բնակիչները կորոշեն տարածքների կարգավիճակը:

Պուտինը և Թրամփը պայմանավորվել են չհրապարակել այդ ծրագիրը, որպեսզի ԱՄՆ նախագահը հնարավորություն ունենա մտածելու այդ ուղղությամբ, հավելել են գործակալության աղբյուրները: