Իրադարձային
-ից
-ը
09:45 • 10.06.25ՌԴ-ն «Շահեդ» ԱԹՍ-ներով և հրթիռներով հարձակվել է Օդեսայի և Կիևի վրա (լուսանկարներ, տեսանյութ)Օդեսայում վնասվել է ծննդատան շենքի վարչական մասը, հարված է հասցվել բնակելի շենքին. 59-ամյա տղամարդ է զոհվել, առնվազն 4 մարդ վիրավորվել է: Քաղաքի կենտրոնական մասում գտնվող բնակելի շենքերը լուրջ վնաս են կրել: Շտապօգնության կայանի վարչական շենքը լիովին ավերվել է։
09:18 • 10.06.25Պիտի ստեղծենք Համակարգող խումբ՝ Սուրբ Էջմիածնի Վեհարանը ազատելու և Կաթողիկոսական նոր ընտրություններ կազմակերպելու համար. ՓաշինյանՀայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու սիրելի հավատավոր հետևորդներ, որպես Ձեզնից մեկը դիմում եմ Ձեզ․ մեզ անհրաժեշտ է գործուն քայլեր ձեռնարկել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Վեհարանը ազատելու և Կաթողիկոսական նոր ընտրություններ կազմակերպելու ուղղությամբ։ Այս մասին թելեգրամյան ալիքում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
09:04 • 10.06.25Առավոտյան ուժեղ կարկուտ է տեղացել Գեղարքունիքի մարզում (տեսանյութ)Առավոտյան ուժեղ կարկուտ է տեղացել Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղում։
08:49 • 10.06.25Փարաքարում ավտոմեքենա է այրվելՊարզվել է, որ հրդեհը բռնկվել է Իսահակ Գասպարյան փողոցի թիվ 30 հասցեում կայանած «VAZ» մակնիշի ավտոմեքենայում։
08:05 • 10.06.25Իսակովի պողոտայում բախվել են «Mercedes-Benz»-ը և «BYD»-ը․ կա տուժածԴեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
20:28 • 09.06.25Միխայիլ Եֆրեմովը բանտից հետո իր առաջին դերի համար կստանա 13 մլն ռուբլիԻ սկզբանե ստուդիան առաջարկել է 6 միլիոն ռուբլի՝ 1 միլիոն կանխավճարով, սակայն յոթ օր հեռախոսազանգերից ու հանդիպումներից հետո կողմերը համաձայնության են եկել 13 միլիոն ռուբլի հոնորարի չափով պայմանագրի շուրջ։
19:25 • 09.06.25Պռոշյան գյուղի վարչական տարածքում «Lada Priora»-ն բախվել է կայանված «Dodge»-ին. կա վիրшվորԱյսօր՝ հունիսի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում:
18:22 • 09.06.25Ժաննա Անդրեասյանը Հայաստանի կինոգործիչների հետ քննարկել է կինոոլորտին տրվող պետական աջակցությանը, օրենսդրական փոփոխություններին վերաբերող հարցերՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Հայաստանի կինոգործիչների հետ:
18:15 • 09.06.25Կոտայքի մարզում բախվել են «Ford Transit»-ն ու «Subaru»-ն, վերջինն էլ բախվել է երկաթե արգելապատնեշինԱյսօր՝ հունիսի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում:
18:08 • 09.06.25Հավատքը պաշտպանելը նշանակում է մերժել հեղափոխությունը, որովհետև հեղափոխությունը հիմնված է զանգվածների հավատքի վրա. Միքայել ՄինասյանԶարմանալի չէ, որ հեղափոխություններն ու հեղափոխականները միշտ բարդ հարաբերություններ ունեն կրոնի և եկեղեցու հետ։ Ահա թե ինչու նրանք ստիպված են ստեղծել սիմուլյակրներ (պատճեններ)․ ինչպես Գերագույն Էակի պաշտամունքը Մեծ Ֆրանսիական հեղափոխության ժամանակ, ինչպես Լենինի դամբարանը և բոլշևիկյան Երրորդությունը, ինչպես 2018 թվականի Նիկոլի դեմքով սրբապատկերները։
17:24 • 09.06.25ՆԱՏՕ-ն Ֆինլանդիայում ռազմաօդային ուժերի զորավարժություններ կանցկացնիՀյուսիսատլանտյան դաշինքը Ֆինլանդիայում հունիսի 16-27-ը կազմակերպում է ռազմաօդային ուժերի զորավարժություններ, հաղորդում է Ֆինլանդիայի ռազմաօդային ուժերի պաշտոնական կայքը։ Զորավարժություններին կմասնակցի ավելի քան 40 ինքնաթիռ և մոտ հազար զինծառայող։
16:55 • 09.06.25Հրազդանի կիրճում՝ 15 մետր խորությամբ եղեգնուտի մեջ, տղամարդ է հայտնաբերվելՄինչ բժիշկների ժամանումը՝ պարեկներն իրենց ծառայողական ավտոմեքենայի մեջ պահվող դեղատուփից օգտագործում են անհրաժեշտ պարագաներ՝ բուժօգնութուն ցուցաբերելով քաղաքացուն, ապա ժամանած շտապօգնության բժիշկներն են օգնություն ցուցաբերում, ինչից հետո բժիշկներն ու պարեկներն այդ քաղաքացուն տեղափոխում են հիվանդանոց:
16:39 • 09.06.25ՌԴ-ն և Ուկրաինան իրանակացրել են 25 տարեկանից փոքր գերիների փոխանակում«25 տարեկանից փոքր ռուս զինծառայողների առաջին խումբը վերադարձվել է։ Դրա դիմաց փոխանցվել է համարժեք թվով Ուկրաինայի զինված ուժերի ռազմագերիներ», - ասվում է Ռուսաստանի պաշտպանության նախարարության հայտարարության մեջ։ Ռուս զինծառայողները գտնվում են Բելառուսում։
16:19 • 09.06.25Վայոց ձորում 48-ամյա հայրը պարբերաբար սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել անչափահաս դստեր նկատմամբԴեպքի փաստով կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչություն, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։
16:08 • 09.06.25Դատապարտում ենք Փաշինյանի՝ Հայ Առաքելական Եկեղեցու դեմ հակազգային և հակաժողովրդական քաղաքականությունը․ Սկանդինավիայի հայերի միությունԱյս վարչակարգի հարձակումը մեր 1700-ամյա հոգևոր հաստատության և նրա սպասավորների դեմ, ոչ այլ ինչ է քան հայ ժողովրդի ինքնության, ազգային արժեքների դեմ ուղղված հարված ու հայ ժողովրդին բաժանելու ու եկեղեցու շուրջ միասնությունն ու հոգևոր հիմքերը խաթարելու հնարք: Հայ Առաքելական Եկեղեցին դարեր շարունակ եղել է հայ ժողովրդի հոգևոր կենտրոնը, հավատի, ազգային միասնության ու մշակութային ժառանգության պահապանը։
