Իրադարձային

-ից
-ը
  • Իսրայելը Գրետա Թունբերգին և մյուս ակտիվիստներին թույլ չի տվել Գազա հասնել
    09:51 • 09.06.25
    Իսրայելը Գրետա Թունբերգին և մյուս ակտիվիստներին թույլ չի տվել Գազա հասնել
    Իսրայելի զինվորականները վերահսկողություն են հաստատել «Մադլին» նավի նկատմամբ, որն ուղևորվում էր դեպի Գազայի հատված, և որի վրա գտնվում էր բնապահպանական ակտիվիստ Գրետա Թունբերգը, հաղորդում է The Times of Israel-ը՝ հղում անելով Իսրայելի արտաքին գործերի նախարարությանը։
  • Մեկնարկում է առաջին դասարանցիների հայտագրումը
    09:30 • 09.06.25
    Մեկնարկում է առաջին դասարանցիների հայտագրումը
    Նշենք, որ երկյակ, եռյակ, քառյակ և ավելի երեխաներից առնվազն մեկի հայտագրումը որևէ հանրակրթական ուսումնական հաստատությունում ապահովում է մյուս երեխաների ընդունելությունը նույն հաստատություն՝ անկախ լիցենզիայով տրված տեղերի սահմանափակումից։
  • Թրամփը ճգնաժամ է հրահրել և վատթարացնում է իրավիճակը Լոս Անջելեսում. Կալիֆոռնիայի նահանգապետ
    09:26 • 09.06.25
    Թրամփը ճգնաժամ է հրահրել և վատթարացնում է իրավիճակը Լոս Անջելեսում. Կալիֆոռնիայի նահանգապետ
    Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «ճգնաժամ է ստեղծել և այն վատթարացնում է» Լոս Անջելեսում, որտեղ օրեր շարունակ բողոքի ցույցեր են տեղի ունենում միգրանտների զանգվածային արտաքսման դեմ: Շրջանի ղեկավարը նաև կոչ է արել ԱՄՆ նախագահին «հետ քաշվել»: Պարոն Նյուսոմը նշեց, որ խախտողները կձերբակալվեն, և տեղական պաշտոնյաները պլանավորում են ապահովել խաղաղ ցուցարարների և օրենքի շրջանակներում գործող իրավապահ մարմինների աշխատակիցների անվտանգությունը։ «Ժողովրդավարությունը վտանգված է։ Դոնալդ Թրամփը ձեզ (իրավապահ մարմինների աշխատակիցներին — «Կոմերսանտ») օգտագործում է որպես պատրվակ քաղաքը ռազմականացնելու և մեր ժողովրդավարությունը շրջանցելու համար։ <...> Դոնալդ Թրամփը պետք է նահանջի», - սոցիալական ցանցերում գրել է նահանգապետ Հ.-ն։ Ավելի վաղ Դոնալդ Թրամփը Կալիֆոռնիայի Ազգային գվարդիան ուղարկել էր Լոս Անջելես՝ բողոքի ցույցերը ճնշելու համար: Կալիֆոռնիայի իշխանությունները մեղադրել էին ԱՄՆ նախագահի վարչակազմին «ներկայացում», «խելագարություն» բեմադրելու և սեփական քաղաքացիներին վախեցնելու փորձերի մեջ:
  • Վիճաբանություն և կրшկոցներ՝ «Avenue Arzni» հյուրատնում․ կան տուժածներ
    08:27 • 09.06.25
    Վիճաբանություն և կրшկոցներ՝ «Avenue Arzni» հյուրատնում․ կան տուժածներ
    Դեպքի վայրում հայտնաբերվել է կրակվաճ 6 պարկուճներ, արնանման հետքեր, երկաթե դռան վրա էլ ոտքի հարվածի հետքեր։
  • Հրդեհ՝ Ախուրյան գյուղում․ այրվել է տան տանիքից մոտ 250 քմ հատված
    08:20 • 09.06.25
    Հրդեհ՝ Ախուրյան գյուղում․ այրվել է տան տանիքից մոտ 250 քմ հատված
    Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի տուն և տանիքի մյուս հատված։