Իրադարձային
-ից
-ը
20:21 • 07.06.25Հրդեհի ահազանգ՝ Երևանի Չեխովի փողոցումԴեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
19:55 • 07.06.25Եկեղեցին վաղը կնշի Հոգեգալստյան տոնըՍուրբ Հարության հիսուներորդ օրը Հայ Առաքելական եկեղեցին տոնախմբում է Ս. Հոգու էջքն առաքյալների վրա: Սուրբ Հոգին Սուրբ Երրորդության երեք անձերից մեկն է, համագո և հավասար Հորը և Որդուն:
19:42 • 07.06.25Ուկրաինան հերքել է մարմինների վերադարձման և գերիների փոխանակման մասին Մեդինսկու հայտարարությունըՈւկրաինական կողմը վստահեցրել է, որ զոհվածների աճյունների հայրենադարձության մասին պայմանավորվածություն ձեռք բերվել է Ստամբուլում, սակայն դրա ամսաթիվը չի համաձայնեցվել:
19:36 • 07.06.25Ֆրանսիական ընկերությունները Ուկրաինայում կզբաղվեն անօդաչու սարքերի արտադրությամբՍեբաստիեն Լեկորնյուն չի հրապարակել ընկերությունների անունները և անօդաչու սարքերի տեսակները, որոնք նախատեսվում է արտադրել: Նա գտնում է, որ այս նախագծի շնորհիվ ֆրանսիական զինվորականները գործնական գիտելիքներ կստանան անօդաչու սարքերի կիրառման վերաբերյալ։
19:26 • 07.06.25ՆԱՏՕ-ն դատապարտել է Վրաստանի կառավարության որոշումը՝ փակել ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի տեղեկատվական կենտրոնըՆԱՏՕ-ի պաշտոնյաները նշել են, որ որոշումը «լուրջ հարված է վրացական հասարակության եվրաատլանտյան ինտեգրման վերաբերյալ իրազեկվածությանը, մասնավորապես՝ ներկայիս մարտահրավերների համատեքստում»։
19:16 • 07.06.25Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Audi»-ն և «BMW»-նՍ․ Գոմցյանը և ուղևոր, Շիրակի մարզի բնակիչ 35-ամյա Ամալյա Մուրադյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գյումրի» բժշկական կենտրոն։
18:46 • 07.06.25Լևոն Տեր-Պետրոսյանն իր լիակատար աջակցությունն է հայտնել Վեհափառին, խստիվ դատապարտելով Հայոց Եկեղեցու նկատմամբ ՀՀ իշխանությունների հակասահմանադրական ոտնձգությունը. Մայր ԱթոռԼևոն Տեր-Պետրոսյանն այցելել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին և առանձնազրույց ունեցել Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ, հայտնում են Մայր Աթոռից։
18:32 • 07.06.25Կանադան ռազմական տեխնիկա և սարքավորումներ կուղարկի ՈւկրաինաՀրապարակման համաձայն՝ Կանադան 2024 թվականի վերջին արդեն Կիև էր ուղարկել 64 Coyote զրահափոխադրիչ։
17:57 • 07.06.25ՌԴ-ում անչափահասներին էներգետիկ ըմպելիքներ վաճառելու համար սահմանվել է մինչև 500 հազար ռուբլի տուգանքՓաստաթուղթը շաբաթ օրը հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական ինտերնետային պորտալում։
17:20 • 07.06.25Կոմիտասի պողոտայի հարսանյաց սրահի մուտքի մոտ հայտնաբերվել է տղամարդու մարմին, սպшնnւթյան կասկածանքով ձերբակալված կաԴեպքի փաստով Արաբկիրի քննչական բաժնում «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
17:06 • 07.06.25Խոյ և Վաղարշապատ համայնքների միավորման քննարկում կա, պատճառը քաղաքական չէ. Դավիթ Խուդաթյան․ Hetq.amՊատճառն այն է, որ Վաղարշապատ համայնքը բավարար չափով չի խոշորացվել: Բացի Վաղարշապատից, մենք այնպիսի խոշորացված համայնք չունենք, որին ընդամենը մեկ գյուղական բնակավայր է միացել:
17:02 • 07.06.25Լեհաստանում փոթորկի պատճառով 30 հազար մարդ մնացել է առանց էլեկտրաէներգիայիԼեհաստանում բնակչության մոտ 10%-ն ապրում է այն տարածքներում, որտեղ ջրհեղեղների հավանականությունը մեծ է։ Գիտնականները զգուշացնում են, որ կլիմայի փոփոխությունը կարող է յոթ անգամ մեծացնել բնակելի շենքերի շրջաններում հեղեղումների առաջացման ռիսկը:
16:16 • 07.06.25Երևանում 38-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում «Neta» մակնիշի ավտոմեքենայով գլխիվայր հայտնվել է փոսումՄինաս Մ.-ն ու նրա ուղևոր, Երևանի բնակիչ 41-ամյա Ա. Ս.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն:
16:08 • 07.06.25Լոս Անջելեսում բախումներ են գրանցվել՝ ներգաղթյալների դեմ ռեյդերից հետոԱՄՆ ներգաղթի և մաքսային ծառայության աշխատակիցները ստուգումներ էին անցկացրել քաղաքի մի շարք շրջաններում:
15:37 • 07.06.25Թուրքիայում ավելի քան 14 հազար մարդ է տուժել Կուրբան Բայրամի առաջին օրը«Տոնի առաջին օրը կենդանիների զոհաբերելիս ստացած վերքերով հիվանդանոցներ է դիմել 14 հազար 372 մարդ, որոնցից 1049-ը՝ Անկարայում, 753-ը՝ Ստամբուլում և 655-ը՝ Կոնիայում»,-հայտնել է նախարարը։
