Իրադարձային
-ից
-ը
16:18 • 08.06.25Դավթաշենում թալանել են շենքի բակում կայանված «Chevrolet Volt»-ըԱյսօր՝ հունիսի 8-ին, Երևանում ավտոմեքենայի թալանման հերթական դեպքն է տեղի ունեցել՝ այս անգամ Դավթաշեն վարչական շրջանում։
15:56 • 08.06.25Արարատի մարզում բախվել են Ford Transit-ը ու մոտոցիկլը. մոտոցիկլավարը տեղափոխվել հիվանդանոցԴեպքի մասին ոստիկանության Վեդիի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժին։ Դեպքի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
15:49 • 08.06.25Թրամփը հայտարարել է, որ Մասկի հետ հարաբերությունները վերականգնելու ցանկություն չունիԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի ցանկանում վերականգնել իր հարաբերությունները միլիարդատեր Իլոն Մասկի հետ, այն բանից հետո, երբ այս շաբաթվա սկզբին երկուսի միջև վեճը հանրային հնչեղություն է ստացել:
15:17 • 08.06.25Գազայում 24 ժամվա ընթացքում Իսրայելի օդային հարվածները խլել են ավելի քան 100 մարդու կյանքՎերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հատվածում Իսրայելի կողմից հասցված հարվածների հետևանքով զոհվել է ավելի քան 100 և վիրավորվել մոտ 400 մարդ, հայտնել է պաղեստինյան կիսանկլավի առողջապահության նախարարությունը։
15:01 • 08.06.25Մասկի հայրը ժամանել է ՄոսկվաԱմերիկացի գործարար Իլոն Մասկի հայրը ժամանել է Մոսկվա և պատրաստվում է մասնակցել «Ապագայի ֆորում 2050» միջոցառմանը: Միջոցառումը տեղի կունենա հաջորդ շաբաթվա սկզբին և նվիրված կլինի, ի թիվս այլ բաների, երիտասարդ ռուսաստանցիների հայրենասիրական դաստիարակությանը և ժողովրդագրական խնդիրների լուծմանը:
14:45 • 08.06.25Օդի ջերմաստիճանը կբարձրանաՀանրապետության տարածքում հունիսի 8-ի ցերեկը, 9-ի, 11-12-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 9-ին, 11-12-ի կեսօրից հետո, 10-ի և 13-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։
14:24 • 08.06.25Հրդեհ` Կառնուտ գյուղի տներից մեկումՀունիսի 8-ին, ժամը 08:49-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կառնուտ գյուղի տներից մեկում հրդեհ է բռնկվել:
13:40 • 08.06.25Մասկը և ԱՄՆ ֆինանսների նախարարը ծեծկռտուք են սարքել Սպիտակ տանը. աղբյուրԱմերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը և ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը ծեծկռտուք են սարքել Սպիտակ տան արևմտյան թևում՝ Օվալաձև աշխատասենյակում լարված հանդիպումից հետո, հաղորդում է The Washington Post-ը։
13:31 • 08.06.25Իրանի հետախուզությունը հազարավոր փաստաթղթեր է գողացել Իսրայելի միջուկային նախագծերի և օբյեկտների վերաբերյալ. լրատվամիջոցներԸստ աղբյուրի՝ գաղտնի գործողությունը համարվում է Թել Ավիվի դեմ վերջին տասնամյակների ընթացքում իրականացված ամենալուրջ հետախուզական հարվածներից մեկը։ Փաստաթղթերը պարունակում են նաև տեղեկություններ Իրանի որոշ հարևան երկրների ծրագրերի մասին, որոնք, համագործակցելով Իսրայելի հետ, մտադիր էին գործողություններ ձեռնարկել Թեհրանի դեմ։
12:45 • 08.06.25ՌԴ-ն 1,212 ուկրաինացի զինվորի մարմինների առաջին խմբաքանակը հասցրել է փոխանակման գոտիՌուսական կողմը, Ստամբուլում ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն, փոխանակման գոտի է տեղափոխել զոհված ուկրաինացի զինծառայողների մարմինների առաջին խմբաքանակը։ Նրանք բոլորը նույնականացվել են որպես Ուկրաինայի զինված ուժերի զինծառայողներ, հայտարարել է ռուսական բանակցային խմբի ներկայացուցիչ, գեներալ-լեյտենանտ Ալեքսանդր Զորինը։
12:22 • 08.06.25Աշոցքի շենքերից մեկում տղամարդը նետվել է 4-րդ հարկիցՀունիսի 7-ին առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 12։00-ի սահմանում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Աշոցքի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Աշոցք բնակավայրի շենքերից մեկի բակում տղամարդ դի կա։
11:55 • 08.06.25Թրամփը կարգադրել է Լոս Անջելես մտցնել Ազգային գվարդիայի 2,000 զինվոր՝ կարգուկանոնը վերականգնելու համար (տեսանյութեր)Լոս Անջելեսում ներգաղթյալների արտաքսման դեմ բողոքող ցուցարարները փակել են փողոցներ, հրավառ նյութեր կիրառել, այրել աղբամաններ և ծածանել մեքսիկական դրոշներ, ձերբակալվել է 40 մարդ
10:53 • 08.06.25Կոլումբիայում 15-ամյա դեռահասը մահափորձ է կատարել նախագական մրցապայքարի թեկնածուի դեմ (տեսանյութեր)Միջադեպը տեղի է ունեցել սենատորի ելույթի ժամանակ: Ուրիբե Տուրբայի վրա հարձակվել են թիկունքից: Ռադիոկայանի աղբյուրների փոխանցմամբ՝ սենատորը վիրավորվել է գլխի կամ պարանոցի շրջանում, և նրա վիճակը ծանր է:
10:35 • 08.06.25Երևանում Land Rover-ը բախվել է գազատար խողովակի հենասյանն ու կողաշրջվելԱյսօր՝ հունիսի 8-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 06:30-ի սահմաններում Երևանի բնակիչ 62-ամյա Դավիթ Հ.-ն իր վարած «Land Rover» մակնիշի ավտոմեքենայով Արղության փողոցում, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել է գազատար խողովակի երկաթե սյանը, ապա դուրս եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին ու հողաթմբերին և կողաշրջվել։
20:29 • 07.06.25Լուկաշենկոն առաջարկել է Սի Ծինփինի հուշարձանը կանգնեցնել ՄինսկումՄարզադաշտը կառուցվել է Չինաստանի հատկացրած միջոցներով:
