Կոմիտասի պողոտայի հարսանյաց սրահի մուտքի մոտ հայտնաբերվել է տղամարդու մարմին, սպшնnւթյան կասկածանքով ձերբակալված կա

17:20 • 07.06.25

Այսօր՝ հունիսի 7-ին, սպանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։00-ի սահմաններում իրավապահներն օպերատիվ տեղեկություն են ստացել, որ Կոմիտասի պողոտա 23 հասցեում տղամարդու դի կա։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը,  դեպքի վայրում պարեկները ստացված օպերատիվ տեղեկություններով, 1 հոգու կարողացել են վնասազերծել և տեղափոխել ոստիկանության Արաբկիրի բաժին, որը ենթադրյալ կասկածյալներից մեկն է։

Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների խումբն արձանագրել է քաղաքացու մահը, որին հայտնաբերել են «Լիզա» հարսանյաց սրահի մուտքի մոտ՝ նկուղային հարկում։

Դեպքի փաստով Արաբկիրի քննչական բաժնում «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։