ՌԴ-ն «Շահեդ» ԱԹՍ-ներով և հրթիռներով հարձակվել է Օդեսայի և Կիևի վրա (լուսանկարներ, տեսանյութ)

09:45 • 10.06.25

Անցած գիշեր ՌԴ-ն «Շահեդ» ԱԹՍ-ներով և հրթիռներով հարձակվել է Ուկրաինայի, մասնավորապես՝ Օդեսայի և Կիևի վրա, հայտնում է korrespondent.net-ը:

Օդեսայում վնասվել է ծննդատան շենքի վարչական մասը, հարված է հասցվել բնակելի շենքին. 59-ամյա տղամարդ է զոհվել, առնվազն 4 մարդ վիրավորվել է: Քաղաքի կենտրոնական մասում գտնվող բնակելի շենքերը լուրջ վնաս են կրել: Շտապօգնության կայանի վարչական շենքը լիովին ավերվել է։

Մինչդեռ Կիևի վեց շրջաններում գրանցվել են հարձակողական անօդաչու թռչող սարքերի բեկորների անկումներ։ Այս մասին երեքշաբթի՝ հունիսի 10-ի գիշերը հայտնել է Կիևի քաղաքային ռազմական վարչությունը։ Կիևը գտնվել է ԱԹՍ-ների զանգվածային հարձակման տակ. տասնյակ անօդաչու թռչող սարքեր են գրոհել Ուկրաինայի մայրաքաղաքը: Դրանից առաջ ՌԴ-ն բալիստիկ հրթիռներ են արձակել Կիևի վրա:

Տեսանյութն ու լուսանկարները կարող եք դիտել Tert.am-ի թելեգրամյան ալիքում: