Իրադարձային
-ից
-ը
22:14 • 28.08.16Վլադիկավկազում ճամփեզրի սյունը փրկել է աղջկան մահից (տեսանյութ)Մեքենան ընթանում էր ուղիղ աղջկա վրա, սակայն ճանապարհի եզրին գտնվող սյունը կոտրում է մեքենայի արագությունն ու կանխում բախումը:
22:04 • 28.08.16Նիցցայում ոստիկանները տուգանել են հիջաբ կրող կանանց` անտեսելով ֆրանսիական դատարանի որոշումըԻնչպես հայտնում է Daily Mail-ը, միջադեպը տեղի է ունեցել երեկ: Մուսուլմանուհիները մտածել են, որ կարող են հանգիստ այցելել լողափ, քանի որ ֆրանսիական դատարանը որոշում էր կայացրել կասեցնել բուրկինի կրելու արգելքը: Սակայն ֆրանսիական որոշ քաղաքների ղեկավարներ որոշել են ուժի մեջ պահել արգելքը:
21:03 • 28.08.16Սարիկ Անդրեասյանի «Երկրաշարժ» ֆիլմը կարող է առաջադրվել Օսկարի (լուսանկարներ)Lexica Films-ը մտադիր է նաև իրավունք ձեռք բերել ֆիլմի անգլալեզու ռիմեյքի ստեղծման համար: Covert Media-ի ղեկավարությունը Գյումրու երկրաշարժի մասին պատմող ֆիլմը տեսնում է որպես «Օսկար» կինոմրցանակի դափնեկրի թեկնածու` «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում:
20:23 • 28.08.16Ռիոյի Պարաօլիմպիկ խաղերից հեռացված ռուս մարզիկների արտոնագրերը տրվել են ամերիկացի մարզիկներինՌիո դե Ժանեյրոյի Պարաօլիմպիկ խաղերից դուրս մնացած ռուս մարզիկների արտոնագրերի մի մասը, որոնք վերաբաշխվել են Ռուսաստանի հավաքականի հեռացման հետևանքով, բաժին են հասել 22 ամերիկացի մարզիկների:
20:02 • 28.08.16Ուզբեկստանի նախագահը հոսպիտալացվել է. Фергана.Ру-ի տվյալներով՝ Քարիմովը գիշերը կաթված է ստացելՈւզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմովը տեղափոխվել է հիվանդանոց: INTERFAX.RU-ի հաղորդմամբ՝ այս մասին ասվում է երկրի կառավարության կողմից այսօր տարածված հաղորդագրության մեջ:
19:53 • 28.08.16Ամերիկացի լեռնագնացն առանց պաշտպանիչ պարանների հաղթահարել է 762 մետր բարձրությամբ ժայռի գագաթը (տեսանյութ)Հարավային Կարոլինայի կենտրոններից մեկի բժիշկները սկանավորման արդյունքում պարզել են, որ նրա ուղեղի հետ ամեն ինչ կարգին է, և նրա մոտ չկան հորմոնալ կամ այլ տեսակի շեղումներ, որոնց հետևանքով նա կարող էր կորցնել վախի զգացողությունը:
19:08 • 28.08.16Երկրում ահաբեկչական վտանգը մեծացել է. Շվեյցարիայի պաշտպանության նախարար«Անգամ Ֆրանսիայում, Բելգիայում, Գերմանիայում և այլ վայրերում իրականացված ահաբեկչություններից առաջ արված բոլոր հետազոտությունները վկայում էին մեծացած վտանգի մասին»,- ասել է Պարմելենը:
18:54 • 28.08.16Ծննդատանը տեղերով փոխված կանադացիները 41 տարի անց գտել են հարազատ ընտանիքներըԿանադայի Վինիպեգ քաղաքում (Մանիտոբա նահանգ) կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հաստատվել է, որ երկու կանադացիներ 41 տարի ապրել են օտար ընտանիքներում, քանի որ վերջիններիս ծնվելուց հետո տեղերով շփոթել էին ծննդատանը 1975-ին:
18:24 • 28.08.16Ռուսաստանը չեղարկեց չարտերային չվերթների արգելքը դեպի ԹուրքիաՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը չեղարկել է չարտերային չվերթների արգելքը դեպի Թուրքիա: Meduza գործակալության հաղորդմամբ` համապատասխան հրամանագիրը օգոստոսի 28-ին հրապարակվել է ՌԴ կառավարության կայքում:
17:40 • 28.08.16Իտալիայում կստուգեն երկրաշարժից ավերված տների շինարարության որակըՍաևայի խոսքով՝ ավիրված շինություններից մի քանիսի կառուցման ժամանակ օգտագործվել է «ավելի շատ ավազ, քան ցեմենտ»:
17:12 • 28.08.16Հալեպում ռմբակոծության հետևանքով զոհվել է հուղարկավորության թափորի 16 անդամ. կան տասնյակ վիրավորներԸստ ակտիվիստների` երկու ռումբ հարվածել է հենց սգո թափորին, որը նույն շրջանում այս շաբաթ տեղի ունեցած մեկ այլ հարձակման 15 զոհերի հուղարկավորմանն էր մասնակցում:
16:57 • 28.08.16Կիևյան կամրջի տակ տղամարդու դի է հայտնաբերվել. ոստիկանությունը ճշտում է մահացածի ինքնությունը. shamshyan.comԱյսօր՝ օգոստոսի 28-ին, ժամը 15:00-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ մի քաղաքացի Կիևյան կամրջից իրեն ցած է նետել:
16:41 • 28.08.16Սիրիայի կառավարական զորքերը վերահսկողություն են հաստատել Դարայա քաղաքումԻնչպես հաղորդում է ռուսաստանյան Առաջին ալիքի կայքը` վկայակոչելով Սիրիայում հակամարտող կողմերի Հաշտեցման ռուսական կենտրոնին, այժմ քաղաքից հեռանում են զինված խմբավորումները, որոնք իրենք համաձայնել են վայր դնել զենքը:
16:14 • 28.08.16Իտալիայի թանգարաններում կիրակի օրվա տոմսերի վաճառքից գոյացած գումարը կտրամադրվի ավիրված քաղաքների վերականգնմանըՖրանչեսկինիի խոսքով՝ ամբողջությամբ ոչնչացել կամ լրջորեն վնասվել է մշակութային և պատմական նշանակության 293 շինություն: Դրանցից շատերը եկեղեցիներ են:
15:59 • 28.08.16Օդեսայի շրջանում բնակիչներն անկարգություններ են կազմակերպել 8-ամյա աղջկա սպանության պատճառովՆշվում է, որ իրավապահները չեն բացառում, որ երեխան բռնաբարվել է: Դա, սակայն, հստակ կարող է պարզել միայն դատաբժշկական փորձաքննությունը:
