Օդեսայի շրջանում բնակիչներն անկարգություններ են կազմակերպել 8-ամյա աղջկա սպանության պատճառով
Օդեսայի շրջանում գտնվող Լոշինովկա գյուղում՝ գնչուների համայնքում բնակիչներն անկարգություններ են կազմակերպել ութ տարեկան աղջկա սպանության պատճառով։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով տեղական ԶԼՄ-ներին:
Աղջկա սպանությունը զանգվածային անկարգություններ է առաջացրել: Ավելի քան երեք հարյուր մարդ հավաքվել է հարձակվելու համար գնչուների տների վրա: Նրանք կանգնել են միայն տեղի իշխանությունների միջամտությունից հետո: Հաղորդվում է, որ այժմ իրավիճակը գյուղում լարված է մնում:
Ըստ կայքի՝ աղջկա ենթադրյալ մարդասպանը 20 տարեկան տեղի բնակիչ է եղել: Նշվում է, որ իրավապահները չեն բացառում, որ երեխան բռնաբարվել է։ Դա, սակայն, հստակ կարող է պարզել միայն դատաբժշկական փորձաքննությունը:
Հաղորդվում է, որ երեխայի մարմինը հայտնաբերվել է բնակավայրի ծայրամասում գտնվող ամայի տանը:










