Սիրիայի կառավարական զորքերը վերահսկողություն են հաստատել Դարայա քաղաքում

16:41 • 28.08.16

Սիրիայի կառավարական ուժերը վերահսկողություն են հաստատել մայրաքաղաք Դամասկոսի մոտակայքում գտնվող Դարայա քաղաքում։

Ինչպես հաղորդում է ռուսաստանյան Առաջին ալիքի կայքը` վկայակոչելով Սիրիայում հակամարտող կողմերի Հաշտեցման ռուսական կենտրոնին, այժմ քաղաքից հեռանում են զինված խմբավորումները, որոնք իրենք համաձայնել են վայր դնել զենքը: Նշվում է, որ 120 զինյալ և նույն թվով նրանց ընտանիքների անդամներն արդեն հեռացել են քաղաքից:

Բացի դրանից՝ ժամանակավոր կացարաններում են տեղավորվում քաղաքից հեռացած մոտ 300 խաղաղ բնակիչները, որոնք մեծամասամբ կանայք և երեխաներ են: Մի քանիսին տեղափոխել են հիվանդանոցներ. մարդիկ վիրավորվել են ռմբակոծության ժամանակ:

Դարայայում, որը երկար ժամանակ գտնվում էր ահաբեկչական խմբավորումների վերահսկողության տակ, սկսվել է ականազերծման գործընթացը: