Իրադարձային
-ից
-ը
11:42 • 23.04.24Այսօրվանից Հայաստանի և Ադրբեջանի սահմանին երկրների փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը2024 թվականի ապրիլի 23-ին Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին երկրների փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը՝ հիմնվելով տեղում գեոդեզիական չափումների վրա։
11:14 • 23.04.24Կիրանցի գյուղապետը հանդիպումից հետո ասաց՝ ինչ կար, մնացել է նույնը, դեռ մի բան էլ ավելին, շատ այլայլված էր․ Բագրատ ՍրբազանԱսաց, որ ինչ կար, մնացել է նույնը, դեռ մի բան էլ ավելին։ Պայմանավորվեցինք այսօր այստեղ հանդիպենլ, որին ներկա կլինեն և՛ երեք գյուղերի գյուղապետերը, և՛ ժողովուրդը, ու իրենք կասեն՝ ինչ են խոսել։
11:13 • 23.04.24«Զվարթնոց» օդանավակայանում արգելել են ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան (տեսանյութ)Լրագրողը հայտարարեց, որ չի պատրաստվում հեռանալ Հայաստանից և մտադիր է հացադուլ հայտարարել՝ մնալով օդանավակայանում։
11:04 • 23.04.24Երևանում բախվել են 38 երթուղու ավտոբուսն ու «Toyota»-ն. մեկ մարդ հոսպիտալացվել է (տեսանյութ)Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
11:03 • 23.04.24Բաղանիս-Ոսկեպար ավտոճանապարհը փակվել է հարակից տարածքում իրականացվող ականազերծման աշխատանքներն ապահովելու համար. ՈստիկանությունՏեղեկացնում ենք նաև, որ լուրերը, թե Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի որևէ հատված հանձնվելու է Ադրբեջանին, չեն համապատասխանում իրականությանը:
10:52 • 23.04.24Բաղանիսի անունից պահանջ եմ ներկայացրել՝ դեմ ենք այս ամենին, ասել եմ՝ ինձ հանեն այդ աշխատանքային խմբից․ Բաղանիսի համայնքապետ«Ինձ ոչ մի բան չի հետաքրքրում իրենց արձագանքից, ինձ հետաքրքիր է մեր հայկական դիրքերը մնա տեղում։ Սա արյունով պահած գիծ է»։
10:49 • 23.04.24Կիրանց-Ոսկեպար ճանապարհը շարունակում է փակ մնալԲողոքի ակցիային մասնակցում են ոչ միայն Կիրանց և Ոսկեպար գյուղերի, այլ նաև սահմանամերձ շատ այլ գյուղերի բնակիչներ, մի շարք հասարակական ու քաղաքական գործիչներ, հոգևորականներ։
10:16 • 23.04.24Բաղանիսում իրավիճակը լարված է. ոստիկանները փակել են Բաղանիս Այրումին հարակից ճանապարհըՏեղեկություններ կան, որ այսօրվանից սկսած Բաղանիս Այրումի շրջանում արդեն սահմանազատումը, ըստ էության, տեղի է ունեցել և այլևս այդ ճանապարհով հայկական մեքենաներն իրավունք չունեն անցնելու:
10:09 • 23.04.24«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորված անձի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է թմրանյութին նմանվող հեղուկ զանգվածԾառայողները հանձնուքում հայտնաբերել են ջրի՝ 1 լիտր տարողությամբ պոլիէթիլենային տարա, որի պիտակի տակ նախապես բացված և այնուհետ սոսնձով քողարկված անցքից տարայի ջրին ավելացված է եղել թմրանյութի նմանվող հեղուկ զանգված։
10:02 • 23.04.24Հասարակությանը զերծ պահել կեղծ խաղաղասիրական թեզերից․ կայացել է «Թուրքիայի պատմություն» գրքի շնորհանդեսըԸստ թյուրքագետի՝ գրքին ծանոթանալուց հետո որևէ մեկը դժվարություն չի ունենա կանխատեսելու Թուրքիայի քայլերը, որոնք այսօր ուղղված են Հայաստանի դեմ։
10:02 • 23.04.24Մալայզիայում երկու ռազմական ուղղաթիռ է բախվել, զոհվել է 10 մարդ (տեսանյութ)Ըստ լրատվամիջոցներում տարածված տեսանյութի՝ խմբով թռչող մի քանի ուղղաթիռներից մեկի պտուտակը դիպչում է մյուս ուղղաթիռին, և երկուսն էլ կործանվում են։
09:20 • 23.04.24Փրկարարները կտրել և հեռացրել են Շինարարների փողոցում դեպի ճանապարհի երթևեկելի գոտի կախված ծառըԴեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը:
08:34 • 23.04.24Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը շարունակում է փակ մնալՎարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:
08:19 • 23.04.24Հրազդանի կիրճում վագոն-տնակներ են այրվելՀրդեհը մեկուսացվել է ժամը 21։20-ին, մարվել՝ 22։05-ին։ Այրվել է երկու վագոն-տնակ (54 և 22․5 քմ) և ջերմահարվել՝ 3 ծառ։
07:49 • 23.04.24Օշականում «VAZ»-ը դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել տներից մեկի դարպասին․ վարորդը հոսպիտալացվել էՓրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և վարորդին պատգարակով մոտեցրել շտապօգնության մեքենային․ տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության։
