Իրադարձային
-ից
-ը
17:54 • 27.01.24Գազայի հատվածում զոհերի թիվը գերազանցել է 26,2 հազարըԳերատեսչության տվյալներով՝ միայն վերջին մեկ օրվա ընթացքում Գազայի տարբեր շրջաններում 174 մարդ է սպանվել, 310-ը վիրավորվել։
17:29 • 27.01.24Գետափ-Մարտունի ավտոճանապարհին քարաթափում է տեղի ունեցել, քարային զանգվածը հայտնվել է ճանապարհի երթևեկելի հատվածումՊարզվել է, որ Գետափ-Մարտունի ավտոճանապարհի 17-րդ կմ-ին տեղի ունեցած քարաթափման արդյունքում մոտ 18-20 խմ քարային զանգված հայտնվել է ճանապարհի երթևեկելի հատվածում և կողնակում։
17:19 • 27.01.24Սուրբ Սարգսի տոնի առթիվ իրականացվեց ՀՀ ԶՈՒ զինծառայողների և հոգևոր առաջնորդության գնդերեցների օրհնության կարգՏեր Շահե քահանա Հայրապետյանը խոսելով օրվա խորհրդի մասին՝ նշեց, որ ցանկացած մարդ, ով նահատակվում է հանուն Քրիստոսի ու հետագայում հռչակվում է սուրբ, շատ կարևոր է եկեղեցու համար:
16:56 • 27.01.24Սաստիկ բքի պատճառով Վարդենյաց լեռնանցքը փակ է. եղանակային պայմանները ՀՀ ավտոճանապարհներինՎանաձոր-Ստեփանավան, Վանաձոր-Թումանյան, Վանաձոր-Դիլիջան, Տաշիր-Գոգավան, Աշոցքի, Ամասիայի, Սիսիանի տարածաշրջանների ավտոճանապարհները դժվարանցանելի են։
16:45 • 27.01.24Չինաստանում 5,5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել«Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում է Չինաստանի տարածքում՝ Ալմաթի քաղաքից 257 կմ հարավ-արևելք»,- ասված է հաղորդագրության մեջ։
16:34 • 27.01.24Սահմանազատման հանձնաժողովների հաջորդ հանդիպումը տեղի կունենա առաջիկա օրերին․ ԲայրամովԲայրամովի խոսքով՝ «Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների հետկոնֆլիկտային կարգավորման հետ կապված կարևոր բաղադրիչներից մեկը պետական սահմանի որոշման հարցն է»։
16:17 • 27.01.24Մայրաքաղաքի Ա և Բ գոտիների ավտոկայանատեղիներն այսօրվա և վաղվա ընթացքում կգործեն անվճար․ Տիգրան ԱվինյանՏեղումները շարունակվել են ամբողջ օրվա ընթացքում, ուստի խնդրում ենք ցուցաբերել զգուշավորություն՝ հաշվի առնելով փողոցներում առկա երթևեկության բարձր ռիսկայնությունը:
15:56 • 27.01.24Կոտայքի մարզում Lexus-ը մերկասառույցի պատճառով գլխիվայր հայտնվել է ձորում ու բախվել քարին. Shamshyan.comԻնչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն: Վիրավորների ինքնությունը պարզվում է։
15:11 • 27.01.24Լուկաշենկոն այցով մեկնել է Ռուսաստան, սպասվում են բանակցություններ Պուտինի հետԿողմերը կամփոփեն 2021-2023 թվականների հիմնական ուղղությունների միջոցառումների և միութենական 28 ծրագրերի իրականացման արդյունքները:
14:55 • 27.01.24ՌԴ-ն համաշխարհային ֆինանսական համակարգում ԱՄՆ-ի գերիշխանությունը խաթարելու ուղղությամբ չի աշխատում. ՊեսկովԴմիտրի Պեսկովը նաև նշել է, որ «հավաքական Արևմուտքի» ձեռնարկած գործողությունները խարխլում են վստահությունը՝ առանց Մոսկվայի կողմից որևէ միջամտության:
14:45 • 27.01.24Գնել Սանոսյանը մասնակցել է «Թբիլիսիի Ներսիսյան հոգևոր դպրոց-200» ցուցահանդեսի բացման արարողությանըՑուցահանդեսին ներկայացված էին ավելի քան 200 արխիվային փաստաթղթեր և լուսանկարներ, որոնք պահվում են Հայաստանի և Վրաստանի ազգային արխիվներում:
14:30 • 27.01.24Երևանում այրվել է BMW-ն, 2 հոգի տեղափոխվել է բժշկական կենտրոնԴեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը։
14:25 • 27.01.24Երևանում բախվել են շտապօգնության ավտոմեքենան, Toyota-ն և Mazda-ն. Shamshyan.comՎթարի հետևանքով 6 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Երևանի տարբեր հիվանդանոցներ:
13:56 • 27.01.24Սեյրան Օհանյանը, Լևոն Քոչարյանը, Լիլիթ Գալստյանը և Մհեր Մելքոնյանը Գյումրիում հանդիպել են քաղաքացիների հետՆերկաների հուզող հարցերին պատասխանեցին պատգամավորները։ Նաև մտքեր փոխանակվեցին և առաջարկություններ հնչեցին «Հայաստան» դաշինքի քաղաքական ծրագրերի իրագործման շուրջ։
13:15 • 27.01.24Թուրքիայի ափերի մոտ 5,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցելՕջախը գտնվել է 8,5 կմ խորության վրա:
