Իրադարձային
-ից
-ը
20:56 • 20.12.23ՄԻՊ-ը չհայտարարված այց է իրականացրել «Աբովյան» և «Վարդաշեն» ՔԿՀ-ներ, առանձնազրույց ունեցել ազատությունից զրկված դատավորների հետԱյցի շրջանակներում Պաշտպանը «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի համպատասխան ստորաբաժանումների բժշկական անձնակազմների հետ քննարկել է նաև քրեակատարողական հիմնարկում պահվող դատավորներից մեկի առողջական վիճակին վերաբերող մի շարք հարցեր:
20:50 • 20.12.23Ֆրանսիայում քննարկել են Արցախում հայկական մշակութային ժառանգության պահպանման հարցերըՀՀ դեսպանն իր խոսքում մեծապես արժևորել է Հայկական հուշարձանների ժառանգության պահպանմանն ուղղված ծրագրի իրականացումը ու շնորհակալություն հայտնել «INALCO» հիմնադրամին, «ALIPH»-ին և «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամին նման ծրագրին սատարելու համար։
20:13 • 20.12.23Փոխվարչապետը կարևորել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի՝ ԼՂ-ից բռնի տեղահանված երեխաների կարիքների հասցեագրմանն ուղղված արձագանքըՌեգինա Դե Դոմինիկիսը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և կարևորել Կառավարության հետ փոխգործակցության շարունակականությունն ու ընդլայնումը՝ երեխաների կարիքների պատշաճ գնահատման և հասցեագրման նպատակով:
19:53 • 20.12.23ՀՀ որոշ ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց էՃանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
19:33 • 20.12.23ԱԳ փոխնախարարը կարևորել է ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակների իրագործման զեկույցում փախստականների իրավունքներին ու կարիքներին անդրադարձըԵրկուստեք կարևորվել է փախստական երեխաներին համալիր աջակցության տրամադրումը, կարիքների գնահատումը և առավել խոցելի խմբերի երեխաների պաշտպանությունը:
19:08 • 20.12.23Բիբլոս Բանկ Արմենիան ամանորյա նվերների գումարը նվիրաբերել է «Զինվորի տանը» (լուսանկարներ, տեսանյութ)Համագործակցության մասին պաշտոնապես հայտարարվեց դեկտեմբերի 19-ին, երբ Բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Ստեփանյանը և «Զինվորի տուն» բարեգործական ՀԿ նախագահ Հայկուհի Մինասյանը ստորագրեցին հուշագիր «Զինվորի Տանը» տեղի ունեցած հատուկ միջոցառման ընթացքում։
18:57 • 20.12.23«ՍՊՈՒՏՆԻԿ ԱՐՄԵՆԻԱ» լսողական ծրագրի վերահեռարձակող «Տոսպա» ընկերության գործունեությունը կասեցվեց 30 օրովՀանձնաժողովը Լսողական ծրագրեր հեռարձակողի նկատմամբ հարուցել է վարչական վարույթներ՝ հիմք ընդունելով Հանձնաժողովի կողմից Հեռարձակողի գործունեության մշտադիտարկման արդյունքների հիման վրա կազմված մշտադիտարկման իրականացման արձանագրությունները:
18:49 • 20.12.23Եթե պետք լինի, ես զիջումների կգնամ, քանի որ նա իմ սիրելի մարդն է. Տիկնիզյանը՝ կնոջ հետ հարաբերությունների մասինՀասկանալի է, որ մենք իդեալական չենք, ես չեմ իդեալականացնում մեր հարաբերությունները և չեմ ասում, որ մեզ մոտ ամեն ինչ այդքան վարդագույն և գեղեցիկ է։ Կան որոշ սկանդալներ և թյուրիմացություններ։ Բայց դրանք պետք է հարաբերությունների մեջ լինեն:
18:38 • 20.12.23Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ«Հանրապետության նախագահի որոշմամբ օրինագիծը կուղարկվի Սահմանադրական խորհուրդ՝ հաստատելու դրա համապատասխանությունը երկրի Սահմանադրությանը»,- ասել է Վերանը։
17:38 • 20.12.23Մեր նպատակն այն է, որ մարդը՝ Հայաստանում ապրելով, հարմարավետ զգա. ՓաշինյանՆիկոլ Փաշինյանը հանձնարարել է, հիմք ընդունելով հնչած դիտարկումները և ռազմավարության նախագծի շուրջ շահագրգիռ կողմերի քննարկումները, նախագծում իրականացնել համապատասխան լրամշակումներ:
16:39 • 20.12.23Շիրակում քարհանքի տարածքում քարերը թափվել են էքսկավատորի վրա. վարորդը մահացել է«Յութան» ՍՊԸ-ին պատկանող քարհանքի տարածքում քարերը թափվել են էքսկավատորի վրա, փրկարարները հատուկ տեխնիկայի միջոցով փորձել են էքսկավատորի խցիկի միջից դուրս բերել մահացածի մարմինը:
16:32 • 20.12.23Տիգրան Մեծ փողոցի խանութի հրդեհից տուժածը տնօրենն է. նա Իրանի քաղաքացի էՀրդեհի առաջացման պատճառների և այլ հանգամանքների պարզման ուղղությամբ քննչական և վարութային գործողությունները շարունակվում են։
16:09 • 20.12.23Միջազգային ճգնաժամային խմբի նախագահն այցելել է հայ-ադրբեջանական սահմանԱպշեցուցիչ է տեսնել, թե ինչքան մոտ են երկու կողմերի մարտական դիրքերը բնակավայրերի վերևում
16:09 • 20.12.23Ռումբի մասին ահազանգից հետո մարդկանց տարհանել են Վերսալի պալատիցՊալատական համալիրի վարչակազմը հաստատել է, որ ռումբի մասին հաղորդումից հետո տարհանվել է մոտ 2 հազար այցելու։ Տվյալ պահին տարհանումն ավարտվել է, և համալիրի տարածքում զննություն է իրականացվում:
15:46 • 20.12.23Մահվան ելքով վրաերթ՝ Գյումրիում. Nissan-ը վրաերթի է ենթարկել կին հետիոտնի. Shamshyan.comՇիրակի մարզի բնակիչ 52-ամյա Սեյրան Ա.-ն իր վարած Nissan մակնիշի ավտոմեքենայով Գյումրի քաղաքի Լալայան փողոցում՝ սգո սրահի դիմաց, վրաերթի է ենթարկել 65-70 տարեկան կին հետիոտնի
