Իրադարձային
-ից
-ը
22:22 • 19.10.23Գազայում փախստականների ճամբարի գնդակոծման հետևանքով առնվազն 18 մարդ է զոհվել․ Պաղեստինի ՆԳՆ«Ջաբալիյա ճամբարի Անվար Ազիզ մզկիթի մերձակայքում գտնվող մի քանի տան գնդակոծման հետևանքով այս պահին կա 18 զոհ և տասնյակ վիրավորներ», - հայտնել են ՆԳՆ-ից:
22:07 • 19.10.23Մեծավանի միջնակարգ դպրոցում 65-ամյա պահակը սպառնում էր դանակահարել տնօրենին, գրադարանավարուհուն և մյուս պահակին․ Shamshyan.comՈստիկանները փորձել են նրա ձեռքից խլել դանակը, սակայն Անդրանիկ Ս.-ն դանակով հարվածել է քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր Վալերի Գ.-ի որովայնին, ապա դեպքի վայրից դիմել փախուստի:
21:39 • 19.10.23ՄԱԿ ՓԳՀ-ն պատրաստակամ է աջակցել հումանիտար հարցերում գործընկերների հետ Կառավարության փոխգործակցության ապահովմանըԶրուցակիցներն ընդգծել են առաջնային կարիքների հասցեագրմանը զուգահեռ բռնի տեղահանված անձանց համար կայուն կենսապայմանների ապահովման ուղղությամբ միջբաժամկետ և երկարաժամկետ ծրագրերի կարևորությունը:
21:27 • 19.10.23Ռուս խաղաղապահները ԼՂ-ում 10 հենակետ են տեղակայել, որոնցից 5-ը՝ ադրբեջшնական կողմի հետ համատեղ. ՌԴ ՊՆՌուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել։
20:56 • 19.10.23Լիտվան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը. Ինգրիդա Շիմոնիտե«Մեր ազգերը վաղուց բարեկամական կապեր ունեն: Եվ մեզ միավորում են համանման պատմական փորձառություններ, փորձառություններ՝ բռնաճնշման, անկախության համար պայքարի, ժողովրդավարությունն ընտրելու և դրան հավատարիմ մնալու»,-ասաց Լիտվայի վարչապետը:
20:51 • 19.10.23Հունգարիայի կառավարության ռազմավարական հարցերով փոխնախարարի հետ հանդիպմանը Ամենայն Հայոց Կաթողիկոսն անդրադարձել է Ադրբեջանի կողմից ՀՀ ինքնիշխան տարածքների բռնազավթմանըԻր խոսքում Հայոց Հովվապետը մտահոգությամբ անդրադարձ կատարեց Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքների բռնազավթմանը և շարունակական ոտնձգություններին, հայրենազրկված արցախահայության առջև ծառացած մարտահրավերներին:
20:31 • 19.10.23Հայաստանն այդպես էլ այսօր ջրբաժանված է՝ հայի ու հակահայի միջև․ Գեղամ ՄանուկյանՀայաստանն այդպես էլ այսօր ջրբաժանված է՝ հայի ու հակահայի միջեւ: Ելքը մեկն է՝ հակահայի խորտակումը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:
20:11 • 19.10.23Բարձր եմ գնահատում Հայաստանի կառավարության հանձնառությունը խաղաղության գործընթացին. Լիտվայի վարչապետ«Ներկայումս ձեր երկրի համար մարտահրավերներով լի ժամանակներ են: Իմ անկեղծ ցավակցությունն եմ հայտնում Լեռնային Ղարաբաղի պատերազմներում զոհվածների ընտանիքներին: Ցավակցում եմ այն տառապանքի համար, որ կրել են իրենց տներից հեռացած մարդիկ»,-ասաց վարչապետը:
20:06 • 19.10.23ՄՍԿ-ի գլխավոր քարտուղարը Մերձավոր Արևելքում հումանիտար հրադադարի հաստատման կոչ է արելՄՍԿ-ի գլխավոր քարտուղարը պաղեստինա-իսրայելական էսկալացիայում երկշաբաթյա հումանիտար հրադադարի կոչ է արել
20:02 • 19.10.23Երևանում կայացած ՀԱՊԿ սահմանապահ զորքերի հրամանատարների խորհրդի նիստում քննարկվել է ԱՊՀ անդամ պետությունների արտաքին սահմաններին տիրող իրավիճակըԵրևանում այսօր՝ հոկտեմբերի 19ին, կայացել է ՀԱՊԿ սահմանապահ զորքերի հրամանատարների խորհրդի 87րդ նիստը, որի ընթացքում քննարկվել է ԱՊՀ անդամ պետությունների արտաքին սահմաններին տիրող իրավիճակը և սահմանների հավաքական անվտան
19:55 • 19.10.23Հիմա Գազան տեսնում եք հեռվից, շուտով կտեսնեք ներսից. Իսրայելի պաշտպանության նախարարը՝ զինվորականներինԻսրայելցի զինվորականները, որոնք տեղակայված են Գազայի հատվածի հետ սահմանին, շուտով կլինեն նրա տարածքում։
19:44 • 19.10.23Երևանի ու Բաքվի միջև ԵՄ միջնորդությամբ ձևավորվել է խաղաղության և հարաբերությունների կարգավորման ճանապարհային քարտեզ․ Փաշինյան«Այդ ճանապարհային քարտեզին կողմերի հավատարմությունը ճեղքում կապահովի խաղաղության գործընթացում։ Հայաստանը ինչպես հաստատել, այնպես էլ վերահաստատում է վերը նշված սկզբունքներին իր հավատարմությունը», - նշեց ՀՀ վարչապետը։
19:31 • 19.10.23Մայր Աթոռում տեղի է ունեցել շքանշանների հանձնման արարողություն՝ ի գնահատություն Եկեղեցուն մատուցած ծառայությանՁեր ծառայության ընթացքին Մենք ականատես ենք եղել աշխատանքի հանդեպ ունեցած Ձեր պահանջկոտ ու բծախնդիր վերաբերմունքին, որը հաջողություններ է ապահովել Մայր Աթոռի արդյունավոր գործունեության համար
19:14 • 19.10.23ՔԿ նախագահը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարին է ներկայացրել Ադրբեջանի կողմից իրականացված էթնիկ զտման հանգամանքներըՏիկին Միյատովիչը հայտնել է, որ իրենց առաքելության նպատակը տեղահանված անձանց խնդիրներին համակողմանի ծանոթանալն է և նրանց իրավունքների պաշտպանությանը հետամուտ լինելը։
19:04 • 19.10.23Հայաստանի ու Լիտվայի վարչապետների մամուլի համար հայտարարությունը (տեսանյութ)Հայաստանի և Լիտվայի վարչապետները հանդես են եկել հանդիպման ամփոփիչ հայտարարություններով։
