Իրադարձային
-ից
-ը
09:42 • 28.09.23Հայաստան է տեղափոխվել Արցախի հոգեկան առողջության կենտրոնում ստացիոնար բուժօգնություն ստացող 25 պացիենտ. ԱՆՆրանք բուժումը կշարունակեն առողջապահության նախարարության ենթակայությամբ գործող համապատասխան բժշկական կազմակերպություններում:
09:12 • 28.09.23Ժամը 08:00-ի դրությամբ ԼՂ-ից 65,036 անձ է ժամանել ՀայաստանԱյս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը։
00:57 • 28.09.23Մարդիկ հեռանում են, քանի որ ո՛չ միջազգային հանրությունը, ո՛չ Ադրբեջшնը չեն երաշխավորում նրանց իրավունքներն ու անվտանգությունը․ Էդմոն Մարուքյանն արձագանքել է Հաջիևի հայտարարություններինՄարդիկ հեռանում են, քանի որ որևէ մեկը չի պատժվել 2016-2020 թթ. Ադրբեջանի ռազմական հանցագործությունների համար, և երաշխիք չկա, որ մարդկանց գլխատողներն ազատորեն չեն շրջի այս տարածքներով` նոր մարդկանց գլխատելու համար:
00:31 • 28.09.23Հռոմի ստատուտի վավերացումն ուղղված չէ ՌԴ-ի դեմ, այն Հայաստանի անվտանգային համակարգի մասն է․ դրա վերաբերյալ խնդիրները հնարավոր է երկկողմ ձևաչափով լուծել․ Հակոբ ԱրշակյանԻնչպես նշեց ԱԺ փոխնախագահը, սեպտեմբերի 1-ին հարձակում է տեղի ունեցել ՀՀ ինքնիշխան տարածքի վրա, ինչն էլ ստիպել է Կառավարությանը նախագիծը հապճեպ ուղարկել ԱԺ։
23:43 • 27.09.23Սեպտեմբերի 27-ին իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 11 աճյուն․ ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾՓրկարարական ջոկատներն այսօր Ասկերանի շրջանի Շոշի ուղղությամբ իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերել են ռազմական գործողությունների ընթացքում զոհված 4 զինծառայողի աճյուն, մեկ քաղաքացու դի տարհանվել է Խ
23:33 • 27.09.23Դատապարտում ենք Ադրբեջանի որդեգրած քաղաքականությունը՝ ուղղված ոչնչացնելու Արցախի հայկական կրոնական և մշակութային ժառանգությունը․ Մայր Աթոռ Սուրբ ԷջմիածինԱյսօր՝ սեպտեմբերի 27-ին, «X» սոցիալական կայքում տարածվել է տեսանյութ, որում երկու ադրբեջանցի զինվոր կրակում են 13-րդ դարում կառուցված Չարեքթարի վանքի վրա։
23:24 • 27.09.23Վարդան Ղուկասյանը Հայկ Մարությանին ու Անդրանիկ Թևանյանին առցանց հանդիպման առաջարկ է արել՝ խոստանալով բարեկիրթ պահվածք ցուցաբերելԴիմելով Հայկ Մարությանին՝ Ղուկասյանը նշեց, որ առաջարկում է Մարությանի ուզած օրը հանդիպել և զրուցել հրապարակայնորեն։
22:58 • 27.09.23Լավրովը կոչ է արել Հայաստանի ղեկավարությանը հիշել ԱՄՆ-ի վրա հույս դնողների ոչ նախանձելի ճակատագիրըԼավրովը նաև ընդգծել է, որ ամեն դեպքում աշխարհաքաղաքական առումով չի կարելի անտեսել Ռուսաստանի Դաշնության շահերն Անդրկովկասում։
22:44 • 27.09.23Միջազգային հանրության կողմից 3 տարի առաջ քննադատության և կոշտ արձագանքի բացակայության պայմաններում Ադրբեջանի հայատյաց գործողությունները ոչ միայն չդադարեցին, այլև հասան նոր դրսևորման․ ՀՀ ԱԳՆԱյս երեք տարիների ընթացքում Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն անցել է անմարդկային դժվարությունների միջով՝ շարունակաբար ենթարկվելով ռազմական հարձակումների, ահաբեկումների, 10 ամիս շարունակվող շրջափակման և սովամահության։
22:13 • 27.09.23«Մայր Հայաստան» դաշինքը պատրաստ է իր քվեն տալ Հայկ Մարությանին․ դաշինքի հայտարարությունը«Ազգային առաջընթաց» կուսակցությունը որպես քաղաքապետի թեկնածու է առաջադրել Հայկ Մարությանին, ով հրապարակավ ընդունել է «Մայր Հայաստանի» դիրքորոշումն ամբողջական իշխանափոխության անհրաժեշտության մասին:
22:07 • 27.09.23Պեկինում կայացել է ՀԱՊԿ-ի, Շանհայի համագործակցության կազմակերպության և ԱՊՀ բարձրաստիճան պաշտոնյաների աշխատանքային հանդիպումԱռանձնահատուկ ուշադրություն է դարձվել ահաբեկչության և ծայրահեղականության, թմրամիջոցների ապօրինի շրջանառության, միջսահմանային հանցագործությունների դեմ պայքարում գործնական փոխգործակցությանը
21:25 • 27.09.23Փաշինյանն ու Մակրոնը քննարկել են ԼՂ-ում առկա հումանիտար իրավիճակը և տեղահանված անձանց շուրջ ստեղծված դրությունըԱնդրադարձ է կատարվել նաև Հայաստան-Ֆրանսիա երկկողմ օրակարգի հարցերին:
21:19 • 27.09.23Ես և իմ թիմը կարծում ենք, որ իշխшնափոխnւթյունը կարող է և պետք է լինի ընտրությունների միջոցով․ Հայկ Մարությանը՝ հանրահավաքներին ու անհնազանդության ակցիաներին չմասնակցելու մասինԱնդրադառնալով հարցին, թե ինչու ինքը ևս չի մասնակցում վերոնշյալ ակցիաներին, Մարությանը նշեց, որ իշխանափոխությունը պետք է լինի ընտրությունների միջոցով։
20:54 • 27.09.23Ռուբեն Վարդանյանը նախևառաջ հայ է և ՀՀ քաղաքացի․ կոչ ենք անում իշխանություններին անել առավելագույնը ազատազրկված մեր քաղաքացիներին հայրենիք վերադարձնելու ուղղությամբ․ Երվանդ ԹարվերդյանԱյսօր` Լաչինի միջանցքում, Հակարի կամրջի վրա ադրբեջանական իշխանությունների կողմից ձերբակալվել է Ռուբեն Վարդանյանը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Միացյալ Հայաստան» կուսակցության նախագահ Երվանդ Թար
20:36 • 27.09.23Վերջին օրերին ԼՂ-ից Հայաստան է տեղափոխվել 349 բուժառու, առայժմ դուրս գրված բուժառուներ չկանՆազելի Բաղդասարյանը նաև հավելեց, որ Լեռնային Ղարաբաղից Հայաստան է տեղափոխվել 129 աճյուն։
