Իրադարձային
-ից
-ը
23:07 • 26.09.23Այսօր ՀՀ են տեղափոխվել միայն ռազմական գործողությունների հետևանքով զոհված անձանց մարմինները․ ԱՀ ՄԻՊՆրա խոսքով՝ պայթյունի հետևանքով զոհերի մարմիններն ու աճյունները նախատեսվում է տեղափոխել առաջիկա օրերին։
22:58 • 26.09.23Սեպտեմբերի 26-ի 22:00-ի դրությամբ Արցախում պայթյունի հետևանքով զոհվածների թիվը 68 է․ 21-ի ինքնությունը պարզ է․ ԱՀ ՄԻՊՎիրավորում ստացած քաղաքացիների թիվը 290 է, որոնցից 168-ը այսօր տեղափոխվել են ՀՀ բժշկական հաստատություններ՝ 96-ը՝ ՀՀ և ռուս խաղաղապահների ուղղաթիռներով, 72-ը՝ ՀՀ շտապ օգնության մեքենաներով՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ։
22:16 • 26.09.23Կայացել է Բլինկեն-Ալիև հեռախոսազրույցը․ քննարկվել է Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակըԶրույցի ընթացքում Բլինկենը հիշեցրել է Ալիևին այլևս ռազմական ուժի չդիմելու և դիտորդական առաքելությունն ընդունելու իր խոստումների մասին։
21:52 • 26.09.23Ֆրանսիան 7 մլն եվրո կտրամադրի ԼՂ-ից տեղահանվածների կարիքների հաղթահարման նպատակով և բժշկական սարքավորումներ ու պարագաներ՝ պшյթյnւնից տուժածների համարԴեսպանի խոսքով՝ ֆրանսիական կողմը պատրաստվում է նաև ՀՀ ուղարկել բժշկական պարագաներով և սարքավորումներով բեռնված օդանավ՝ ԼՂ-ում բենզալցակայանի պայթյունից տուժած անձանց առաջին բուժօգնություն ցուցաբերելու համար։
21:36 • 26.09.23ԼՂ-ից 125 шճյnւն է տեղափոխվել Հայաստան. առաջիկայում կսկսվի նույնականացման գործընթացՍեպտեմբերի 26ին Լեռնային Ղարաբաղից Հայաստան է տեղափոխվել 125 զոհվածի աճյուն, առաջիկայում կսկսվեն նույնականացման գործընթացները Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանե
21:23 • 26.09.23Սեպտեմբերի 26-ին ժամը 20:00 դրությամբ ԼՂ-ից Հայաստան մուտք է գործել տեղահանված 28,120 անձԲոլոր նրանց, ովքեր չունեն կեցության նախապես որոշված վայր, Կառավարությունն ապահովում է համապատասխան կեցավայրով: Աջակցության կարիքների նպատակով հաշվառումը շարունակվում է:
21:13 • 26.09.23Արմեն Գրիգորյանն ու Չարլզ Ֆրիզը քննարկել են ԼՂ-ում ստեղծված հումանիտար իրավիճակը՝ անդրադառնալով փшխստականների հիմնախնդրինԶրուցակիցները կարևորել են ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության ներկայությունը և գործունեությունը Հայաստանում, որպես նաև ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացման ընթացքում կարևոր ձեռքբերում:
21:03 • 26.09.23Սեպտեմբերի 19-26-ը ՄԻՊ-ի ներկայացուցիչներն առանձնազրույցներ են ունեցել ազատությունից զրկված ավելի քան 350 անձանց հետՄարդու իրավունքների պաշտպանը կրկին ընդգծում է, որ անթույլատրելի և անընդունելի է որևէ պարագայում Ոստիկանության ծառայողի կողմից անհամաչափ ուժի կիրառումը։
20:56 • 26.09.23Տեսանյութերի և ուսանողների վկայությունները հուշում են, որ բերման ենթարկվածները որևէ խախտում թույլ չեն տվել․ Հայաստանի Ամերիկյան համալսարանի հայտարարությունըԱնհանգստացած ենք, որ ուսանողների նկատմամբ նման գործողությունը կարող է վնասել Հայաստանի՝ որպես իրավական և ժողովրդավարական պետության, հեղինակությանը:
20:38 • 26.09.23Այրվածքաբանության ազգային կենտրոնում գտնվում է պшյթյունից տուժած 67 անձ․ Անահիտ ԱվանեսյանԱյս պահի դրությամբ 67 տուժած անձ գտնում է Այրվածքաբանության ազգային կենտրոնում։ Մեծ մասի առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր և ծանր, ունենք նաև փոքրաթիվ միջին ծանրության դեպքեր։ Այս մասին այսօր կառավարության ասո
20:23 • 26.09.23Արցախից տեղահանված 20,270 անձ արդեն ստացել է հաշվառում, տեղի է ունենում տեղաբաշխումԱյս պահի դրությամբ Գորիսում 615 անձի կացության հարց է լուծվել, Սիսիանում՝ 169, Տաթևում՝ 171 , Կապանում՝ 324, Մեղրիում՝ 19։ Ընդհանուր առմամբ Սյունիքի մարզում տեղաբաշխվել է 1298 մարդ, Վայոց Ձորում՝ 532, Գեղարքունիքի մարզում՝ 752, իսկ Տավուշի մարզում՝ 268։
20:03 • 26.09.232021թ․ սկսած ԱՀ իշխանությունները պարբերաբար քննարկումներ են ունեցել Ադրբեջանի իշխանությունների հետ․ մի քանի անգամ դրանց մասնակցել են նաև ՀՀ բարձրաստիճան պաշտոնյանները․ Մեսրոպ ԱռաքելյանԱդրբեջանի կողմից քննարկման թեման միշտ եղել է ինտեգրացիան, որին համաձայն է եղել և պնդել է Հայաստանի իշխանությունը, և որին դեմ չեն գնացել Արցախի ինչպես գործող, այնպես էլ նախկին իշխանությունները, քանի որ ինտեգրացիայի միակ պլանը եղել է Արցախի հայաթափումը։
19:53 • 26.09.23Առաջիկա ժամերին Ֆրանսիան արցախցիներին շտապ բուժօգնություն ցուցաբերելու համար սարքավորումներ կուղարկի Երևան․ Ֆրանսիայի ԱԳ նախարարՀիշեցնենք, որ ավելի վաղ Կոլոննան հայտնել էր, որ Ֆրանսիան պատրաստ է շտապ միջոցներ ուղարկել երեկ երեկոյան Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում վառելիքի պահեստում տեղի ունեցած հզոր պայթյունից տուժածներին օգնելու համար։
19:23 • 26.09.23ԵԱՀԿ-ում Հս․ Մակեդոնիայի նախագահությունը կոչ է արել անհապաղ բուժօգնություն ուղարկել Արցախում պшյթյունից տուժածներինՄենք սգում ենք երեկ Ստեփանակերտում վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով մարդկանց ողբերգական մահվան համար։
18:55 • 26.09.23Բրյուսելում կայացել է Արմեն Գրիգորյանի և Հիքմեթ Հաջիևի հանդիպումը․ հայտնի է՝ ինչ են կողմերը քննարկելԵՄ-ն մասնակիցներին հրավիրել է մտքեր փոխանակելու տեղում առկա իրավիճակի և տեղի բնակչության անհետաձգելի կարիքների բավարարմանն ուղղված տարբեր ջանքերի շուրջ։
