Իրադարձային
-ից
-ը
20:14 • 21.09.23Քաղաքացիները փակել են մի շարք փողոցներԱյս պահին բողոքի ակցիայի մասնակիցներն արգելափակել են երթևեկությունը Տիգրան Մեծի պողոտայով դեպի Հանրապետության հրապարակ և հարակից փողոցներ։
20:03 • 21.09.23Վաղը առավոտյան 7:30-ից սկսում ենք գործողությունները. Անդրանիկ Թևանյան«Թույլ է տրվում միայն Շտապօգնության մեքնաների, հրշեջների և խիստ ծանր վիճակում գտնվող մարդկանց տեղաշարժը: Հաջորդ խաղի կանոնը՝ որևէ կերպ ոստիկանության հետ բախման չենք գնում»,- ասել է նա:
19:55 • 21.09.23Ով ուզում է լինի՝ շատ կոշտ է լինելու արձագանքը․ Փաշինյանը՝ Երևանում տեղի ունեցող ակցիաների մասինՄիևնույն ժամանակ Փաշինյանը հայտարարեց, որ գործելու են կոշտ, բայց օրենքին, իրավունքին համապատասխան, պողպատե մանդատին համապատասխան։
19:53 • 21.09.23Ֆոտոշարք Երևանի փողոցներում ընթացող բողոքի ակցիայիցԺամեր առաջ Երևանի մի շարք փողոցներում մեկնարկել է բողոքի ակցիա: Բողոքի ակցիա մասնակիցները սկզբում փակել են Խանջյան փողոցն, իսկ հետագայում, փակելով փողոցները, ուղևորվել Հանրապետության հրապարակ՝ կոչ անելով քաղաքացիներին միանալ իրենց:
19:42 • 21.09.23Բողոքի գործողություններ Երևանի կենտրոնում (տեսանյութ)
19:24 • 21.09.23ԵԱՀԿ-ում Հայաստանի առաքելության նախաձեռնությամբ տեղի է ունեցել ԵԱՀԿ Մշտական Խորհրդի հատուկ նիստ․ ներկայացվել է Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակըԱրմեն Պապիկյանն ընդգծել է միջազգային հանրության անհապաղ ու նպատակաուղղված միջամտության և Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության ապահովման ուղղությամբ միջազգային մեխանիզմների ներդրման հրամայականը:
19:14 • 21.09.23Հավաքի մասնակիցների կողմից խուլիգանություն կատարելու և ուրիշի գույքը՝ ավտոմեքենան, վնասելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության երրորդ բաժնում ձեռնարկվում են միջոցառումներ՝ հավաքի մասնակիցների կողմից խուլիգանություն կատարելու և ուրիշի գույքը՝ ավտոմեքենան, վնասելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:
19:00 • 21.09.23Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի արտահերթ նիստՆիստին, բացի ԱԽ անդամներից, մասնակցել են նաև Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը և այլ պաշտոնատար անձինք:
18:50 • 21.09.23Հայաստանի իշխանությունները պարտավոր են միջազգային կառույցների հետ համատեղ անհապաղ ապահովել Արցախում բնակվող ՀՀ քաղաքացիների՝ ՀՀ տեղափոխման իրավունքը․ «Ապրելու երկիր»Սովամահության եզրին գտնվող մեր հայրենակիցների նկատմամբ շարունակվող ֆիզիկական և հոգեբանական վայրագությունները ունեն մեկ նպատակ. Արցախը վերածել համակենտրոնացման ճամբարի՝ իրականացնելով էթնիկ զտում։
18:41 • 21.09.23Հավաքի մասնակիցների կողմից խուլիգանություն կատարելու և ուղևորի նկատմամբ բռնnւթյnւն գործադրելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթԴեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասով և 195-րդ հոդվածի 2-րդ մասով:
18:37 • 21.09.23Պետք է արագ իրագործել այնպիսի ծրագրեր, որոնք թույլ կտան լուծել առաջնային խնդիրները. պետնախարարը խորհրդակցություն է անցկացրել. ՇտաբԽորհրդակցության ընթացքում պետական նախարարը լսել է կառավարության ոլորտային պատասխանատուներին, տեսակապ հաստատել շրջանների վարչակազմերի ղեկավարների հետ, ովքեր ներկայացրել են առկա խնդիրներն ու հանդես եկել առաջարկներով:
18:10 • 21.09.23Արցախից մանրամասներ են հայտնում Եվլախում կայացած հանդիպման մասինԳործնական մթնոլորտում անցած հանդիպման ընթացքում քննարկվել են երկուստեք կարևորություն ունեցող մի շարք հարցեր:- 18:03 • 21.09.23Նիկոլ Փաշինյանը ներկայացնում է իրավիճակն Արցախի շուրջ (տեսանյութ)Նիկոլ Փաշինյանը ներկայացնում է իրավիճակն Արցախի շուրջ:
17:53 • 21.09.23ՀՀ ԱԳ փոխնախարարները հանդիպումներ են ունեցել ՄԱԿ ԱԽ անդամ երկրների՝ ՀՀ-ում հավատարմագրված դեսպանների հետՀՀ ԱԳ նախարարի տեղակալները դեսպաններին հանգամանալից ներկայացրել են սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված հերթական լայնածավալ ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը:
17:47 • 21.09.23Էկոնոմիկայի նախարարությունը հերքում է Ադրբեջանի հետ առևտուր սկսելը քննարկելու լուրերըՏեղեկությունը հերքեց նախարարի մամուլի քարտուղար Նելլի Ղուլյանը:
