Իրադարձային
-ից
-ը
11:59 • 20.09.23Մի օր բոլորս կհասկանանք, թե ինչ արժեր անտարբերությունը. Արմեն ՍարգսյանԱյսօր մեր սրտերը լի են վշտով ու ցավով։ Իմ մտքերը միայն ու միայն Արցախի ժողովրդի, արցախցի ընտանիքների, տարեցների, երեխաների, զինվորականների հետ են:
11:54 • 20.09.23Ադրբեջանը նպատակ ունի ավարտին հասցնելու Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության էթնիկ զտումը. ՀՀ ՄԻՊԸստ բաց աղբյուրների տարածած տեղեկության՝ ադրբեջանական զինված ուժերը կրակ են բացել նաև ռուս խաղաղապահների մեքենաների վրա:
11:48 • 20.09.23Կառավարության շենքի մոտ բախումների հետևանքով 33 տուժած, անհրաժեշտ բուժօգնությունը ստանալուց հետո, ապաքինմամբ դուրս է գրվել. ՀՀ ԱՆՀՀ առողջապահության նախարարությունը տարածել է հայտարարություն, որում գրված է:
11:47 • 20.09.23Խաղաղապահներն ավելի քան 2000 մարդու են տարհանել Լեռնային Ղարաբաղի ամենավտանգավոր շրջաններիցՌուս խաղաղապահներն ավելի քան 2 հազար մարդու են տարհանել Լեռնային Ղարաբաղի ամենավտանգավոր շրջաններից Ինչպես գրում է riaruն, այս մասին հայտնել է ՌԴ ՊՆն։Կից հրապարակվել է տարհանման տեսանյութըՀիշեցնենք, որ Ադրբեջանը սեպ
11:19 • 20.09.23«Հակաահաբեկչական միջոցառումները» կշարունակվեն մինչև հայկական ուժերի ամբողջական հանձնվելը. Ադրբեջանի ՊՆԱդրբեջանի ՊՆ-ն այսօրվա ճեպազրույցում հայտարարել է, որ Արցախում իրականացվող տեղային «հակաահաբեկչական միջոցառումները» (չակերտները՝ Tert.am, ռազմական գործողություններ) կշարունակվեն մինչև հայկական ուժերի ամբողջական հանձնվելը։
11:16 • 20.09.23Որոշ ընտանիքներ տարհանվելու նպատակով սեփական նախաձեռնությամբ ճանապարհվել են դեպի օդանավակայան. Ստեփանակերտի քաղաքապետարանՏեղեկացնում ենք, որ այս պահին տեղաշարժի անհրաժեշտություն չկա, հորդորում ենք պահպանել անվտանգության կանոնները և մնալ ապաստարաններում:
11:15 • 20.09.23Քաղավիացիան հերքում է լուրերը, թե այն հայերը, որոնք պետք է Հայաստան մեկնեին և անցնեին Թուրքիայով, պահվել են Ստամբուլում«Այդպիսի դեպք չկա, որ, օրինակ, որևէ հայ ցանկանա Հռոմից գալ Հայաստան և իրեն իջեցնեն Ստամբուլի օդանավակայանում։ Նման ահազանգ մենք չենք ստացել»,- նշեց նա։
11:10 • 20.09.23Արցախը հարկադրված կլինի դիմել համապատասխան քայլերի՝ գերնպատակ ունենալով առաջնահերթորեն ապահովել բնակչության ֆիզիկական անվտանգությունը․ ԱՀ նախագահՍամվել Շահրամանյանը սեպտեմբերի 20-ին հրավիրել է Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստ,
11:00 • 20.09.23Մենք պարտավոր ենք ճշմարտությունն ասել, իշխանությունները պետք է շատ արագ ու համարձակ կերպով որոշումները կայացնեն ու հրապարակային կերպով ներկայացնեն ժողովրդին, որքան էլ դրանք ծանր լինեն․ ԲեգլարյանՄենք մնացել ենք լրիվ պաշարված ու միայնակ, նույնիսկ Մայր Հայաստանն է լքել Արցախին այս պայքարում:
10:45 • 20.09.23Դադիվանքի նախկին վանահայր Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանը վիրավոր էԱդրբեջանի կողմից իրականացված լայնածավալ ահաբեկչական հարձակման հետևանքով կան բազմաթիվ զոհեր և վիրավորներ։
10:31 • 20.09.23Պետք է իրականացնել համազգային գործադուլ և դասադուլ. Անդրանիկ Թևանյանը կոչ է անում երեկոյան հավաքվել Հանրապետության հրապարակում (տեսանյութ)Միակ տարբերակը Արցախին պաշտպանելու, դա Հայաստանում իշխանափոխությունն է, Նիկոլ Փաշինյանի հեռացումն ու նոր կառավարության ձևավորումն է, որով կկարողանանք կազմակերպել Արցախի պաշտպանությունը:
10:25 • 20.09.23Սա ցեղասպանություն է. Մխիթարյանը դիմել է երկրպագուներին, մարզաշխարհին և ԶԼՄ-ներինԼեռնային Ղարաբաղում ռազմական հարձակման տակ է գտնվում 120,000 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 30,000 երեխա։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Միլանի «Ինտեր»-ի կիսապաշտպան, Հայաստանի ֆուտբոլի հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը։
10:23 • 20.09.23Ռուսներն ուզում էին երեխաներին հանել Լաչինի միջանցքով, բայց նրանց մեքենաների վրա կրшկեցին․ Մեծ Շեն գյուղի բուժքույրՆրա փոխանցմամբ, կանանց ու երեխաներին ռուս խաղաղահները փորձել են Լաչինի միջանցքով՝ Հակարիի կամրջով հանել Արցախից, սակայն ադրբեջանցիները սկսել են կրակել խաղաղապահների մեքենաների վրա։
10:16 • 20.09.23Կարեն Խաչանովն արձագանքել է Արցախում ստեղծված իրավիճակինԿարեն Խաչանովը Instagram-ի Storys բաժնում կիսվել է Արցախում Ադրբեջանի կողմից իրականացվող ռազմական գործողությունների վերաբերյալ տեղեկություններով:
10:10 • 20.09.23Կարմիր Խաչը կոչ է անում ԼՂ-ում հարգել քաղաքացիական բնակչության կյանքի իրավունքըԿԽՄԿ-ն հայտնել է, որ բժշկական անհրաժեշտ պարագաներ է հասցրել երկու հիվանդանոց, առաջիկայում ծրագրում է նոր մատակարարումներ անել։
