Իրադարձային
-ից
-ը
09:39 • 20.09.23Հшրձակումը պետք է անհապաղ դադարեցվի. Մակրոն«Հարձակումը պետք է անհապաղ դադարեցվի, և վերսկսվեն քննարկումները բնակիչների իրավունքների և անվտանգության շուրջ։ Ես սերտ կապի մեջ եմ վարչապետ Փաշինյանի հետ»,- գրել է նա։
09:22 • 20.09.23Փաշինյանի հայտարարությունները կարող են հիմք տալ Բաքվին մեկնաբանելու տարածաշրջանում տիրող իրավիճակը որպես ներադրբեջանական հակամարտություն․ Լեոնիդ ՍլուցկիՔաղաքական գործիչը նաև կոչ է արել հակամարտող կողմերին դադարեցնել արյունահեղությունը և վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ։
09:16 • 20.09.23Ադրբեջանը պատերազմ սկսելուց առաջ, շրջափակման միջոցով թուլացրեց ու նոր միայն հարձակվեց. Տիգրան Աբրահամյան9-ամսյա բլոկադայի` սովի, վառելիքի և բոլոր տիպի մատակարարումների բացակայության պայմաններում` արդեն չգիտեմ ոնց` մարդիկ կռվում են:
09:09 • 20.09.23Մարտերը շփման գծի երկայնքով տարբեր ինտենսիվությամբ շարունակվում են.ԱՀ ՊՆՊաշտպանության բանակի ստորաբաժանումները պաշտպանողական բնույթի գործողություններով համառ դիմադրություն են ցույց տալիս Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումներին` պատճառելով կորուստներ:
09:01 • 20.09.23Ռազմական լուծում գոյություն չունի, կողմերը պետք է վերսկսեն երկխոսությունը. Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Ալիևի հետՊետքարտուղարը նշել է նախագահ Ալիևի կողմից ռազմական գործողությունները դադարեցնելու և Ադրբեջանի ներկայացուցիչների և Լեռնային Ղարաբաղի բնակչության միջև հանդիպում անցկացնելու պատրաստակամությունը և ընդգծել անհապաղ իրականացման անհրաժեշտությունը:
08:35 • 20.09.23Ադրբեջանի ՊՆ-ն բացահայտորեն հայտարարել է Արցախի 120 հազար բնակչության բռնի տեղահանումն իրականացնելու մտադրության մասին․ ԱՀ ԱԳՆԱդրբեջանի ՊՆ-ն բացահայտորեն հայտարարել է Արցախի 120 հազար բնակչության բռնի տեղահանումն իրականացնելու մտադրության մասին
08:22 • 20.09.23Գնդակոծվել է շտապօգնության ավտոմեքենան, որն ուղարկվել էր Մարտակերտից Ստեփանակերտ դիեր տեղափոխելու նպատակով․ վարորդը վիրավորվել էՇտապօգնության վարորդը վիրավորվել է և այս պահին չի կարողանում դիակները տեղափոխել Ստեփանակերտ։
08:08 • 20.09.23Մարտերը շփման գծի երկայնքով տարբեր ինտենսիվությամբ շարունակվել են․ ԱՀ ՊՆԱդրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները, տարբեր զինատեսակներից կրակի ուղեկցմամբ, շարունակել են դիրքային առաջխաղացման գործողությունները՝ թիրախավորելով նաև քաղաքացիական ենթակառուցվածքներ:
08:03 • 20.09.23Արցախի խաղաղ բնակավայրերը շարունակում են մնալ ադրբեջանական զինուժի ուղիղ թիրախում․ ԱՀ ՆԳՆՇուրջ մեկ ժամ է ադրբեջանական օդուժի և հրթիռահրետանային հարվածները Ստեփանակերտի և հանրապետության շրջանների ուղղությամբ չեն դադարում։
07:56 • 20.09.23Ժամը 03:00-ի դրությամբ խաղաղ բնակչության շրջանում զոհերի թիվը հասել է 7-ի, այդ թվում՝ 2 երեխա, վիրավորներինը՝ 35-իՆա նաև հայտնել է, որ ժամը 03:00-ի դրությամբ խաղաղ բնակչության շրջանում կա 35 վիրավոր՝ 13 երեխա, 15 կին և 7 տղամարդ։ Քաղաքացիական անձնաց շրջանում զոհեր և վիրավորներ արձանագրվել են Արցախի բոլոր շրջաններում։
01:35 • 20.09.23Հորդորում ենք մնալ ապաստարաններում, ձեռնպահ մնալ համացանցում տեսանյութերի և լուսանկարների հրապարակումից. Տեղեկատվական շտաբԱդրբեջանը լայնամասշտաբ հարձակում է սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ, օգտագործում է հրետանային միջոցներ և անօդաչու թռչող սարքեր, հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը:
01:30 • 20.09.23Զոհվել է Մարտունու քաղաքապետ Ազնավուր Սարյանը«Ազատության» հետ զրույցում լուրը հաստատել է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։
01:10 • 20.09.23Կառավարության շենքի մոտ բախումների հետևանքով վնասվածք է ստացել Գեղամ Մանուկյանը. նախնական տվյալներով՝ ունի քթի կոտրվածքՆախնական տվյալներով՝ կոտրվել է քիթը, վնասվածք կա նաև աչքի շրջանում: Այս պահին նա օգնություն է ստանում հիվանդանոցում:
00:51 • 20.09.23Ադրբեջանի ՊՆ-ի տեղեկատվական ստահոդ քաղաքականության նպատակը միջազգային հանրությանը մոլորեցնելն է․ ՊԲԱդրբեջանական քարոզչամեքենայի կիրառած տեղեկատվական հնարքների հետևանքով հայկական սոցիալական ցանցերում շրջանառվել են նաև մի շարք սխալ կամ կեղծ տեղեկություններ:
00:41 • 20.09.23Հանրապետության հրապարակում հավաքի մասնակցող անձանց մոտ սառը զենքեր են հայտնաբերվել. նրանք ձերբակալվել են. ՔԿԴեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Իրականացվում է նախաքննություն։
