Իրադարձային
-ից
-ը
22:40 • 19.09.23Կառավարության շենքի մոտ անկարգությունների հետևանքով բժշկական օգնության են դիմել ոստիկաններ և քաղաքացիական անձինք․ ԱՆԻնչպես հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից, տուժածներին տեղում ցուցաբերվել է առաջին բուժօգնություն, մի քանիսը հոսպիտալացվել են։
22:32 • 19.09.23Շատ բան ենք սպասում, առաջին հերթին ՌԴ-ից, միջազգային հանրությունից, բայց ոչինչ չենք տեսնում, բոլորը լուռ են․ Դավիթ ԲաբայանԱդրբեջանի այն հայտարարությանը, որ տեղի ունեցածը, այսպես կոչված, հակաահաբեկչական գործողություն է, Բաբայանն արձագանքեց. «Բնական է, որ դա ոչ մի կապ չունի իրականության հետ»
22:25 • 19.09.23«Ռմբակոծության ընթացքում վիրահատարանում ծնունդ էինք ընդունում»․ Արցախում այսօր երեխաներ են լույս աշխարհ եկելԱրդեն ժամեր շարունակ Արցախում ընթանում են զանգվածային հրետանակոծություններ, բայց այս պայմաններում Արցախում լույս աշխարհ են գալիս երեխաներ։
22:19 • 19.09.23Որքան խաղաղ, բազմամարդ ու անցնցում լինի մեր գործողությունը, այնքան ավելի հեշտ կհեռшցնենք Նիկոլ Փաշինյանին, մնում ենք այստեղ․ Անդրանիկ ԹևանյանՆիկոլ Փաշինյանը ՀՀ-ի անվտանգության գլխավոր սպառնալիքն է և միայն նրա հեռացմամբ է հնարավոր ՀՀ-ի ու Արցախի անվտանգության ապահովում։
22:18 • 19.09.23Տավուշ, Վայոց Ձոր, Երասխ, Սյունիք. ԱՄՆ դեսպանատունը խորհուրդ է տալիս չայցելել ՀՀ որոշ տարածքներԳեղարքունիքի մարզ՝ Սևանա լճից արևելք, Գեղարքունիքի մարզ՝ Սևանա լճից հարավ և M10 մայրուղուց արևելք, Արարատի մարզ՝ Երասխ, Վայոց ձորի մարզ, Սյունիքի մարզ։
22:05 • 19.09.23Արցախի հարցով ՄԱԿ ԱԽ նիստը նախատեսված է անցկացնել սեպտեմբերի 21-ին. ТАССԱրցախի հարցով ՄԱԿ ԱԽ նիստը Նյու-Յորքի ժամանակով՝ օրվա երկրորդ կեսին է անցկացվելու։
22:05 • 19.09.23Բլինքենը կոչ է արել Ադրբեջանին անհապաղ դադարեցնել ռազմական գործողություններն ԱրցախումԱյս գործողությունները վատացնում են առանց այն էլ սարսափելի հումանիտար իրավիճակը Լեռնային Ղարաբաղում և խաթարում խաղաղության հեռանկարները։
22:04 • 19.09.23Արցախի Հանրապետությունը պահանջում է միջազգային հանրությունից ձեռնարկել միջոցներ ադրբեջանական ռազմական ագրեսիան անհապաղ կասեցնելու ուղղությամբ․ ԱՀ ԱԳՆԱՀ արտաքին գործերի նախարարությունը տարածել է հայտարարություն՝ դիմելով միջազգային հանրությանը։
21:56 • 19.09.23ՌԴ դեսպանատան մոտ ակցիայի մասնակիցները որոշել են շենքի ելումուտն արգելափակված պահել մինչև չկատարվեն իրենց պահանջներըԴեսպանատան ելումուտն արգելափակելով, ինչպես հայտարարել են ակցիայի մասնակիցները, ցանկանում են ուշադրություն հրավիրել իրենց պահանջի վրա:
21:49 • 19.09.23Ստեփանակերտում հայտնաբերվել են չպայթած արկեր. ԱՀ ՆԳՆ-ն հորդորում է անծանոթ իրերի հանդիպելիս ձեռք չտալ, չփորձել այն տեղափոխել այլ վայրՆԳՆ ԱԻ պետական ծառայությունն իրազեկում է՝ անծանոթ իրերի հանդիպելիս ձեռք չտալ, առավել ևս չփորձել այն տեղափոխել այլ վայր: Հորդորում ենք անմիջապես զանգահարել ծառայության թեժ գծի հեռախոսահամարներին. 911,101,112:
21:47 • 19.09.23ՀՀ իշխանությունը ձախողել է արտաքին քաղաքականությունը և կրում է ստեղծված վիճակի պատասխանատվությունը․ Հայկ ՄարությանԿոչ ենք անում միջազգային հանրությանը եւ միջնորդ երկրներին՝ դիմել հստակ գործողությունների եւ կանխել ցեղասպանությունն ու հայկական Արցախի ոչնչացումը
21:43 • 19.09.23Հորդորում ենք ձեռնպահ մնալ հասարակական կարգի խախտմանն ուղղված ցանկացած քայլից, հակահասարակական և հակաօրինական արարքներից. ՀՀ ՆԳՆԿրկին անգամ կոչ ենք անում զանգվածային ակցիայի ընթացքում չենթարկվել հնարավոր սադրանքների, հակաիրավական քայլերի դրդող կոչերի ու գործողությունների:
21:41 • 19.09.23Կառավարության շենքի դիմաց բռնության կոչեր հնչեցնելու կասկածանքով ձերբակալվել է Սերոբ Նալթակյանը․ ՀՀ ՔԿՀՀ Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ որոշում է կայացվել Կառավարության շենքի դիմաց հրապարակայնորեն բռնության կոչեր հնչեցնելու և բռնություններն արդարացնելու կասկածանքով ձերբակալել Սերոբ Նալթակյանին։
21:34 • 19.09.2321։00-ի դրությամբ Արցախում կա 138 վիրավոր, որոնցից 29-ը քաղաքացիական անձինքԱյս մասին X-ի (նախկին Թվիթեր) իր միկրոբլոգում հայտնել է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը:
21:31 • 19.09.23Բռնի հեղшշրջման փորձերը շատ կոշտ ձևով կասեցվելու են. ԱվինյանԴրսի որոշ կենտրոնների նպատակը այս ֆոնին Հայաստանում հեղաշրջում անելն ու Հայաստանի ինքնիշխանությունը վերացնելն է:
